14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատավորը ընդունեց ինքնաբացարկի միջնորդությունը

Քիչ առաջ Երեւանի Շենգավիթի համայնքի ընդհանուր իրավասության դատարանում Նարեգ Հարթունյանի քրեական գործը քննող դատավոր Նելլի Բաղադասարյանը բավարարեց Ն. Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանի ինքնաբացարկ հայտնելու միջորդությունը, եւ  ինքնաբացարկ հայտնեց: Հիշեցնենք, որ այսօր Երեւանի Շենգավիթի համայնքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Նարեգ Հարթունյանի քրեական գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում Նարեգ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց […]

Սիրունյանն ասում է` կվախեցնի, Սաթիկը ողջունում է Վանոյի թիկնապահի քայլը

ՀԱԿ նախկին անդամ, Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, Սուրեն Սիրունյանը հանուն կանանց փոխում է ընտրատարածքը:  Նա առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում, սակայն այժմ մտադիր է  առաջադրվելու թիվ 5 ընտրատարածքում: ”Հաշվի առնելով այն, որ թիվ 4 ընտրատարածքում առաջադրվել են երկու կանայք, եւ նկատի ունենալով, որ հիմա կանանց մեկամսյակ է` ես զիջում եմ եւ չեմ պայքարի կանանց […]

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի անաչառ դիտորդները միայն չեն պարտադրելու

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված դիտորդները մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելիս կլինեն անաչառ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան` նշելով, որ  նրանց համար կարեւոր չէ արդյունքը, այլ գործընթացն է կարեւոր: “Մենք դիտարկելու ենք քարոզարշավն ու ընտրությունների լուսաբանումը: Մեր առաքելությունը ընտրությունների հաջորդ օրը չի ավարտվի, կհետեւենք նաեւ հետընտրական զարգացումներին”, […]

“Ժառանգություն”-ը ԿԸՀ կգնա կեսօրից հետո` “փոշման չեն”

“ժառանգություն” կուսակցության հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե  “Ժառանգություն”-ը փոշմանել  է եւ ցուցակում չի ներկայացնում “Ազատ դեմոկրատներ”-ի թեկնածուներին: “Մեր ցուցակը 73 հոգուց է կազմված, որից 28-ը “Ազատ դեմոկրատներ”-ի եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ են, իսկ մնացածը “Ժառանգության” ցանկն է: Փաստաթղթային եւ նախընտրական գրավի հետ կապված հարցեր չկան, եւ փաստաթղթերը ԿԸՀ է […]

Թուրքական դատարանը չի փոխել Դինքին սպանողի պատժաչափը

Թուրքիայի վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Ստամբուլում հայկական “Ակոս”թերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստի պատժաչափը: Նա ճաղերի ետեւում կանցկացնի 22 տարի 10 ամիս, ընդ որում` դատարանը նույնիսկ նվազեցրել է տուգանքի չափը` 600-ից 300 լիրայի հասցնելով: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթը: Սամաստի փաստաբանի բողոքարկման շնորհիվ նրա գործը տեղափոխել են անչափահասների գործերով դատարան, […]

Գերմանիայի հայերին անհրաժեշտ է ողջ հայության աջակցությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Գերմանիայի դաշնային կանցլերը գաղափարներ է հավաքում հաջորդ օրենսդրության համար: Ընդ որում` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դրա ժխտման դեմ հանդես գալու  Գերմանիայի հայերի առաջարկը ներկա պահին երրորդ տեղում է հազարավոր առաջարկների թվում, հաղորդում է “Nouvelles d`Arménie”-ն: Այդ տեղը պահպանելու եւ հետագա առաջընթաց ապահովելու համար Գերմանիայի հայերին հարկավոր են ողջ հայության ձայները, հատկապես որ Գերմանիայում այնքան էլ […]

Մի՞թե ՀՀ նախագահի քաղաքական կուրսն իրականացնելը ՀՀ-ում համարվում է հանցագործություն. բաց նամակ Սերժ Սարգսյանին

2007թ. հոկտեմբերի մեկից  մինչեւ 2008թ. սեպտեմբերի երկուսը«Աշտարակի արհեստագործական ուսումնարան»ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնակատար, 2008թ. սեպտեմբերի 2-ից հանցագործության եւ մեղադրանքիբացակայությամբ, կոռուպցիան եւ կաշառակերությունը վերացնելու եւ կանխելու համար 4 տարի ժամանակովճաղերի հետեւ աքսորված, վաղաժամկետ ազատված Մարտին Պետրոսյանից Պարո՛ն նախագահ, 2011թ. դեկտեմբերի 22-ին Ձեզ մոտ ՀՀ դատաիրավական համակարգի ղեկավարների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակվեց ՀՀ ԶԼՄ-ով, Դուք, ըստ  էության, դատաիրավական համակարգի աշխատանքը գնահատեցիք ոչ բավարար, բարձրաձայնեցիք, որ “ցավոք, կան դեպքեր, երբ որոշ ոստիկանության աշխատողներ, քննիչներ, դատախազներ, դատավորներ իրենց ծառայողական, աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում, շրջանցելով ՀՀ սահմանադրթյունը, ՀՀ […]

Սերոբը մեկնելու է արտասահմա՞ն. Հայացք

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված “Մեթըլ փրինս” ընկերության նախկին ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանի հաստ աղիքից հեռացված ուռուցքը, ինչպես տեղեկացնում է “Հայացք” օրաթերթը, ըստ  Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պրոկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր, բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Աղավելյանի` չարորակ բնույթի է: Ըստ պրոֆեսորի` դա պարզվել է մորֆոհիստոլոգիական հետազոտության, լաբորատոր բջջային քննության արդյունքում: – Իրենը տրված էր, […]

Ռոբերտ Քոչարյանը տուրի՞ստ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի, մինչ տարբեր լրատվամիջոցներ մեծ իմաստ են դնում Ռոբերտ Քոչարյանի բոլոր քայլերի մեջ եւ նրա տեղաշարժերին աշխարհաքադաքական բացատրություններ տալիս, պարզվել է, որ դրանց մեծ մասը շատ առօրեական են: “Ասում են, որ վերջին շրջանում նա խիստ տարվել է ինտերնետով եւ ամբողջ օրն անցկացնում է համակարգչի առաջ: Կարդում է, փնտրում, ծանոթանում աշխարհի տարբեր ծայրերում տեղի […]

Սյունիքի Սվարանց գյուղում տեխնիկական ջուր են խմում. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, Սյունիքի մարզի Սվարանց գյուղում բնակիչները տարիներ ի վեր խմելու համար ոչ պիտանի ջուր են օգտագործում: Գյուղացիների պատմելով, ջրի անորակ լինելը պայմանավորված է նրանով, որ իրենց գյուղը հանքավայրերով հարուստ տարածքում է գտնվում եւ իրենց կողմից օգտագործվող ջրում առկա են հանքային տարրեր: “Սվարանցում ջի պակաս չկա, ուղղակի որակտ վատն է: Բայց միշտ էլ էդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի