14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ապագա պատգամավորը երգեց նախագահի համար

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի մենահամերգին: Հիշեցնենք, Շուշան Պետրոսյանը ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում եւ նրա պատգամավոր դառնալը ոչ ոք կասկածի տակ չի դնում:            

Նրանք Թամամին մենակ թողեցին /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, ինչպես նաեւ ոստիկանության նախկին աշխատակիցներ Վահան Խանզադյանի ու Արմեն Պողոսյանի նկատամամբ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը վճիռ կայացրեց: Արմեն Վահանի Պողոսյանին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով […]

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է ընտրախախտումների բացահայտման աշխատանքային խումբ

ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այսօր  ‘Կոնգրես’ հյուրանոցում տեղի ունեցավ համաժողով ազատ եւ արդարացի ընտրություններին առնչվող հարցերի շուրջ: Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից: Համաժողովի նպատակն է հանրությանը պարզաբանել եւ իրազեկել ազատ, արդարացի եւ արժանահավատ ընտրությունների անցկացման հարցում իրավապահ մարմինների ունեցած պարտավորությունների մասին: Համաժողովում բացման խոսքով հանդես եկան  ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանը,  Գլխավոր […]

Դատարանի վճիռը հայտնի է. Թամամին` 4 տարվա ազատազրկում / վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ: Նույն գործով մեղադրվում են նաեւ  Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  Արմեն Պողոսյանն ու  ոստիկանության քննչական […]

Թեղուտի պաշտպանները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին

Այսօր ‘Թեղուտի պաշտպանության խումբ’-ը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասված է. ‘ Ի պատասխան ‘Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման եւ  պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի’  վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման հրավերի` Սույն թվականի մարտի 13-ին ՀՀ վարչապետի թիվ 212-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման եւ պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հանրային քննարկում կազմակերպելու նպատակով: Նշված որոշման շրջանակներում ս.թ մարտի 23-ին Վանաձոր […]

Սեքս ծառայություններ մատուցող հայկական կայքի հեղինակը ցուցմունք է տվել

Ոստիկանության 1-ին վարչության 3-րդ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում /կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժին/ խոստովանական ցուցմունք է տվել օրեր առաջ համացանցում սեքս-ծառայությունների կայքի նախաձեռնողը/armgirls.am/: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանության մոտ կանգնած մեր աղբյուրները: Երիտասարդը 22 տարեկան է, Երեւան քաղաքի բնակիչ: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է նախաքննություն: Դեռ պետք է պարզվի, արդյո՞ք […]

Ոստիկանապետը ընտրությունների պատճառով արձակուրդ գնաց

Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը իր զեկուցագրի հիման վրա` մեկնել է հերթական արձակուրդի: Այս տեղեկությունը հաստատեցին Հայաստանի ոստիկանությունում` ասելով, որ ոստիկանապետին ժամանակավորապես փոխարինելու է ծառայության գծով տեղակալ Գրիգորի Բարխոյանը: Հիշեշնենք. որ Տիգրան Պետրոսյանը  թիվ 36 ընտրատարածքում ՕԵԿ-ից առաջադրված Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանի եղբայրն է: Թերեւս արձակուրդ գնալը պայմանավորված է նախընտրական շրջանով: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հնարավոր է, […]

Սերբ մարդակերները ձերբակալված են

Մադրիդի ոստիկանությունը քրեական գործ է  հարուցել սերբական հանցավոր խմբի դեմ: Նրա անդամները մեղադրվում են մարդկանց սպանելու եւ նրանց ուտելու մեջ, տեղեկացնում է “Утро.ru”-ն: Ոստիկանության տվյալներով` 37-ամյա Միլան Յուրիշիչը մեղադրվել է “Զեմունի կլան” խմբավորման իր մեղսակիցներից մեկից փող գողանալու մեջ: Նա փորձել է թաքնվել Մադրիդում, սակայն նրան գտել են եւ ծեծելով սպանել: Պարզվել է, որ սպանությունից […]

Ջրաշենի ողբերգական սպանությունը բացահայտվել է

Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 21-ին, ժամը 17.55-ին, անհայտ քաղաքացուց  ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել էր տանտիրուհու՝ 74-ամյա Չինար   Խուդոյանի   դիակը` պարանոցի, կրծքավանդակի եւ որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք դանակը: Հարուցվել […]

Տղամարդիկ, ջաններդ յուղեք. 180-ից 12-ը` կանայք

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, հանրապետության թվով 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 180 թեկնածու: Նրանցից 12-ը կին են: Ընդ որում, կան ընտրատարածքներ, որտեղ իրար դեմ պայքարելու են գեղեցիկ սեռի երկուական թեկնածուներ: Այսպես, թիվ 4 ընտրատարածքում 6 թեկնածուից երկուսը կին են`  “Ժառանգությունից” Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու “168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Թիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի