25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Երեւակայական զանգի” ու Մարգար Օհանյանի այլ պնդումների մասին. դատախազն ընթերցում է մեղադրական ճառը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 27-ին շարունակվում է  ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը:

Այս պահին մեղադրող Հարություն Հարությունյանը ներկայացնում է մեղադրական ճառը: Մեղադրող դատախազը հայտարարեց, որ մեղադրյալների մեղադրանքը լիովին ապացուցված է:

Մեղադրական ճառը ներկայացնելիս մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանն անդրադարձավ Մարգար Օհանյանի` դատարանում արված հայտարարություններին:  

Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ Մարգար Օհանյանի պնդումը, թե իր դեմ քրեական գործի միջոցով հաշվեհարդար է իրականացվում, որի պատճառը իր եւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անձնական լարված հարաբերություններն են եղել քրեական գործի նյութերով փաստարկված չէ եւ անհիմն է ու հավելեց, որ գործով մեղադրողի համար բերված պնդումը որեւէ նշանակություն չունի , քանի որ այն բարոյական կամ կարգապահական դաշտում լուծման ենթակա փոխհարաբերություն է եւ ոչ քրեական հետապնդում իրականացնելու հիմք:  

“Եթե Մարգար Օհանյանին հայտնի է ուրիշ անձանց, այդ թվում իր վերադասի կողմի հանցավոր արարքի վերաբերյալ փաստական  տվյալներ, նա զրկված չէ ցանկացած ժամանակ  համապատասխան հաղորդմամբ դիմել իրավապահ մարմիններին”,-նշեց Հարություն Հարությունյանն ու հավելեց.”Մեղադրողի համար ակնհայտ է,  որ ոստիկանության հետ կապված  շահարկումները կապված են նաեւ նրանով, որ  հենց ոստիկանության  ձեռնարկած միջոցառումների արդյունքում է բացահայտվել ՃՈ –ում իրականացված չարաշահումների փաստերը”:

Մեղադրող դատախազն անդրադարձավ նաեւ Մարգար Օհանյանի այն պնդմանը, թե մեկ զանգից հետո ինքը վկայից դարձավ կասկածյալ: Հարություն Հարությունյանը նշեց, որ  այդ պնդումը տեղին չէ, քանի որ ճիշտ չի ներկայացվում ժամանակագրությունը: Հեռախոսազանգը նա “երեւակայական” որակեց: Նա անհիմն համարեց նաեւ ամբաստանյալի այն պնդումը, թե մյուս ամբաստանյալների նկատմամբ ոստիկանությունում ճնշումներ են եղել եւ գործին միջամտել է ԱԺ պատգամավորներից մեկը:

Իսկ թե ինչու գործով մյուս ամբաստանյալները տեւական ժամանակ չեն բարձրաձայնել չարաշահումների մասին, դատախազը շեշտեց.”Ու՞մ բարձրաձայնեին՝ Մարգար Օհանյանի՞ն: Եթե բարձրաձայնեին, ծառայության հետ խնդիրներ կունենային”:

Նա ասաց նաեւ, որ ՃՈ նախկին աշխատակիցներ Սամվել Մախմուրյանն ու Արա Լևոնյանը նախընտրել են ակտիվորեն աջակցել հանցագործությունը բացահայտելուն ` ակնկալելով մեղմ պատիժ, ինչը կարող էր անել նաեւ Մարգար Օհանյանը:

 Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ Մարգար Օհանյանի կողմից կատարված գործողությունների արդյունքում պետությանը հասցվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հեղինակազրկվել է ՀՀ  ոստիկանությունը, խաթարվել ՃՈ աշխատանքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ