14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

“Խուճուճ Էդոյին” կբռնեին.նա սահմանը չի հատել. Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը “Սիլ կոնցեռնի” պատվավոր նախագահ, թիվ 10 ԸՏ-ում պատգամավորի թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանին տրված տեղեկանքը, ըստ որի` նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել Է Հայաստանում, առոչինչ է ճանաչել այն հիմնավորմամբ, որ Սուքիասյանը վերջին հինգ տարում 10 ամիս 20 օր հանրապետությունից բացակայել է: Ըստ “Հայկական ժամանակի” ՀՀ ոստիկանությունը, սակայն, չի պատրաստվում […]

“Երջանկության մեխանիկան”` “Ռետրո”. Նազենի Հովհաննիսյանը հունվարից Հ1-ում չէ, բայց …

Հանրային հեռուստաընկերության “Երջանկության մեխանիկա” հաղորդաշարի վարող Նազենի Հովհաննիսյանը հունվարից չի աշխատում հանրային հեռուստաընկերությունում: Այս մասին Henaran.am-ին ասաց Նազենին` պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ “Արմենիա”-ում շուտով պիտի վարի “Ռետրո” հաղորդաշարը: Իսկ այն հարցին, թե մինչեւ օրս շարունակվում է հանրայինով եթեր  հեռարձակվել “Երջանկության մեխանիկա”-ն` ասաց. “Դա արդեն իմ գործը չէ, հարցրեք նրանցից”: Այլ հարցերի […]

Խաչատուր Սուքիասյանը ճիշտ հասցեով չի դիմել

Այսօր` մարտի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր  նիստում մերժեց Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը: Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, դիմումի հասցեատերը թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է, այլ ոչ` ԿԸՀ-ն, ուստի դիմումը վերահասցեագրվել է ԸԸՀ-ին: Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված  Խաչատուր Սուքիասյանը`ըստ ոստիկանության տեղեկանքի […]

Հրեական դպրոցի աշակերտներին սպանած ահաբեկիչը բանտարկյալ է եղել Աֆղանստանում

Տղամարդուն, ով մեղադրվում է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում իրագործած մի շարք հրեշավոր սպանությունների, այդ թվում` հրեական դպրոցի աշակերտների սպանությունների մեջ, ճանաչել է աֆղանական Կանդագար քաղաքի բանտապետը, հաղորդում է “Reuters”-ը: Նա վկայել է, որ Մուհամեդ Մերահը բանտարկյալներից մեկն է եղել, ում հաջողվել է փախչել: Բանտապետը պատմել է, որ Մերահը ձերբակալվել է 2007-ին` ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով: Նրան դատապարտել […]

Մուրացկան-դասախոսը լավ էլ փող է “կպցնում”. Հայացք

Երեւանի Սայաթ-Նովա փողոցում վերջին ժամանակահատվածում մի կին, ներկայանալով Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, խաբեությամբ գումար է շորթում անցորդներից: Այս մասին գրում է “Հայացք” օրաթերթն ու շրունակում, որ լավ հագուկապով, դասախոսի կեցվածք ընդունած այս կինն արագ-արագ մոտենում է անցորդներին, ասում, թե իբր դրամապանակը մոռացել է տանը եւ աշխատանքի հասնելու համար գումար չունի: […]

Դաշնակցությունում եւս կլինեն նոր դեմքեր

Ինչպես բոլոր կուսակցություններում, այնպես Դաշնակցության համամասնական ցուցակում նոր դեմքեր են լինելու: Henaran.am-ի տեղեկությունենրով, ներկա պատգամավորներից ոմանք չեն լինի համամասնական ցուցակում: Այսպես դուրս են մնացել Լիլիթ Գալստյանը, Արթուր Աղաբեկյանը, Գագիկ Գեւորգյանը, Ռուզան Առաքելյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիլիթ Գալստյանը առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով: Ցուցակում լինելու են Նվարդ Մանասյանը, Արա Նռանյանը,Արծվիկ Մինասյանը:

Որ օլիգարխ պատգամավորն է կրակել Սախարովի հրապարակում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ , նախորդ օրվա կեսգիշերն անց Երեւանի Սախարովի անվան հրապարակում կրակոցներ են հնչել: Այդ մասին թերթին պատմել են ականատեսները, , սակայն, ՀՀ ոստիկանությունում որեւէ բան արձանագրված չէ: Մոտակա շենքերի բնակիչներից մեկը  մեր  թղթակցին ասել է, որ կրակողը հայտնի օլիգարխներից մեկն է եղել, եւ սա է պատճառը, որ ոստիկանությունում դեպքը չի արձանագրվել: […]

ՕԵԿ-ի ծննդյան օրը հունիսի 20-ին է՞. Ժողովուրդ

Փորձելով հետ չմնալ կոալիցիոն գործընկեր “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից` “Օրինաց երկիր”-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ մեծ շուքով նշեց կուսակցության 15-ամյակը: Այս մասին գրում է “Ժողովուրդ” օրաթերթն ու նշում ուշագրավ մի փաստ: Ըստ թերթի,  ՕԵԿ-ի նախկին ու ներկա շատ թիմակիցներ հիշում են, որ կուսակցությունը հիմնադրվել է հունիսի 20-ին: Այսինքն` ՕԵԿ-ն իր ծնունդն այս անգամ մի […]

Նաղդալյանին նախանձում են. Իրավունք

“Իրավունք” թերթի թղթակիցը երեկ  ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանից փորձել է պարզել, թե ե ինչպես է վերջինս  վերաբերում այն շրջանառվող խոսակցություններին, որ  տիկին Նաղդալյանը հայտնվեց  ՀՀԿ ցուցակի պատվավոր 11-րդ տեղում: Սա  շատերի նախանձն է շարժել: Տիկինը Նաղդալյանը ոչ ավել, ոչ պակաս ասել է . “Բայց ի՞նչ է եղել:  Իսկ ի՞նչ է պատահել որ: Նախանձողները թող շարունակեն նախանձել”: […]

Րաֆֆին երկար է մտածել … եւ որոշեց

“Ժառանգություն”  կուսակցության վարչության նիստին, որը Henaran.am-ի տեղեկություններով քիչ առաջ է ավարտվել, մասնակցում էին “Ազատ դեմոկրատներ”- ի ներկայացուցիչները: Իհարկե, վարչության նիստին չէին մասնակցում “Ժառանգությունից” դժգոհ կուսակիցները, սակայն, մեր տեղեկություններով, նրանցից շատերը մինչ նիստը առաձնազրույց են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Նրանք վերջինիս ասել են, որ համամասնական ցուցակը այս անուններով անցողիկ չէ եւ վերջին անգամ զգուշացրել են` լավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի