14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գեղարքունիքի մարզպետի պատիվը` 100 հազար դրա՞մ. Ժողովուրդ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը, որը  “Ժողովուրդ” օրաթերթի դեմ ներկայացված  հայցի քննությունը վարում էր կոշիկները հանած, երկար մտածելուց հետո երեկ վճիռ է կայացրել “Ժողովուրդ”-ին տուգանել 200 հազար դրամով (կեսը մարզպետին, կեսը փաստաբաններին) եւ պարտադրել տպագրել հերքում: “Այսպիսով` նա պաշտոնապես արձանագրել է, որ Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի արժանապատվությունը ոչ թե 2,5 մլն, […]

“Էլ չեմ ուզում Ղուկասյանը ինձ բան անի” … սեռական բռնության ենթարկված աղջնակին համոզում են դպրոց գնալ

Հարթաշենի գյուղապետ 50-ամյա Ազատ Ղուկասյանի կողմից սեռական բռնության ենթարկված 14-ամյա Ա.Պ.-ի հետ շարունակում է աշխատել հոգեբանը: Ըստ նրա հարազատների տարբերություն կա. աղջկա սթրեսը կարծես հաղթահարվում է, բայց վախի զգացում կա: Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանի խոսքով, հավանաբար, աղջիկը գարնանային արձակուրդներից հետո դպրոց կհաճախի: “Մենք էլ ենք ուզում գնա, […]

Ջեմս գարեջրիդ վնաս չէ …

Այս օրերին Գյումրիում ՕԵԿ-ական ակտիվիստները թեժ իրարանցման մեջ են: Նրանք ճշտում են իրենց համակիրներին, հիշեցնելով իրենց կուսակցական պատկանելությունը, եւ յուրաքանչյուրին  տրամադրում թզի ջեմ, գլխաշոր եւ Արթուր Բաղդասարյանի նկարով նախորդ ընտրությունների ՕԵԿ-ի նախընտրական խտասկավառակը: Henaran.am-ի աղբյուրները փոխանցում են, որ  մարդիկ  հավաքվել,  մի լավ ծիծաղել են, այնուհետեւ վերցրել ՕԵԿ-ական ակտիվիստների բաժանած ջեմը: “Հետո միացրինք դիսկը, ջեմն էլ […]

Մարգարիտն առանց “Առավոտի” իր կյանքը չի պատկերացնում, մինչդեռ Արամը վճռական է

Օրերս ՀՀԿ շարքերը համալրած եւ ՀՀԿ համամասնական ցուցակի 26-րդ հորիզոնականում գտնվող Մարգարիտ Եսայանն այլեւս “Առավոտ” օրաթերթի լրագրող չէ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց թեթրի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, նշելով, որ “Առավոտ”-ում աշխատող լրագրողները պետք է անկուսակցական լինեն եւ նրանք բոլորը գիտեն այդ մասին: “Հարցը այստեղ Հանրապետականը չէ, պատկերացրեք ես Դաշնակցական եմ եւ խմբագրական եմ […]

Պատգամավորները միմյանց մեղադրեցին թուրքական ազդեցության մեջ. ցեղասպանությունների ճանաչման նախագիծը մերժվեց

Մարտի  19-ից մարտի 22-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգում լրացումներ կատարելու մասին հարցը ներկայացնելով այսօր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել “Ժառանգության” ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է Օսմանյան կայսրության ընթացքում հայերի ցեղասպանությանն ուղեկցած հույն, ասորի , եզդի եւ այլ ժողովուրդների ցեղասպանությունները ճանաչել եւ դասել ՀՀ  հիշատակի օրերի թվին: […]

Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

Մարտի 19-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին”, “Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին” եւ “ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին” օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, […]

Գյումրեցիները զարմացել են` ինչ կա Բալասանյանի մտքին … օրվա կադր

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը Գյումրի քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում` Սայաթ-Նովայում գովազդային վահանակ է տեղադրել մոտ 20 օր առաջ: Վահանակը սոցիալական է, պարզապես  “Բալասանյանների ընտանիք հիմնադրամը” հիշեցնում է,  որ պետք է հարգել  մեծերին:  Գյումրեցիները , մեր աղբյուրի փոխանցմամբ, զարամացել են, մտածում են ու չեն հասկանում, թե ինչ է ուզում սրանով ասել պատգամավորության թեկնածու պարոն Բալասանյանը: […]

Հայտնի է դարձել 16 աֆղաններին սպանած ամերիկացու անունը

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ամերիկացի զինվորի անունը, ով մեղադրվում է 16 աֆղանների սպանության մեջ, հաղորդում է “Reuters”-ը: Մարդասպանը Ռոբերտ Բեյլսն է, ով ավագ սերժանտի կոչում ունի: Բեյլսի փաստաբանի հավաստմամբ` նրան տեղափոխել են Կանզաս նահանգ: Նա 38 տարեկան է, ամուսնացած է եւ ունի 2 երեխա: Աֆղանստան է ժամանել 2011-ի դեկտեմբերին: Բեյլսի փաստաբանը հայտնել է, որ իր […]

Մաշտոցի պուրակի պաշտպանները հրաժարվում են մասնակցել ոստիկանությունում կազմակերպվող քննարկմանը

Այսօր ‘Մենք ենք մեր քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘ Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրական իրավունքները խախտողները պետք է պատժվեն: Սույն թվականի մարտի  16-ին ՀՀ Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որով տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հրավիրել է մասնակցել կլոր սեղան-քննարկման: Մենք միշտ ողջունել ենք համագործակցությունը ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ պետական ատյանների հետ,եթե այդ երկխոսության հիմքում դրված է հարգանքը ՀՀ Սահմանադրության եւ Մարդու հիմնարար իրավունքների ու ազատություննների հանդեպ: Մենք գտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մարտի 14-ին, ժամը 21.30-ին ծրագրված եւ կազմակերպված կերպով իրականացված իր պատժիչ գործողությամբ գործել է ոչ իրավաչափ եւ, բիրտ ուժ կիրառելով, խախտել է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս սահմանադրական իրավունքները: Այդիրավախախտումների մասին մանրամասն տեղեկացվել են ՀՀ բոլոր պատկան մարմինները:Մենք համոզված ենք, որ ՀՀ Սահմանադրության խախտումը բանակցությունների ենթակա չէ եւ պահանջում ենք անհրաժեշտ կամք դրսեւորել պատասխանատվության ենթարկելու բռնարարքի հրաման տվողներին ու կատարողներին: ՀՀ ոստիկանության կողմից իրավունքի գերկայությունն իր գործողությունների հիմքում հաստատելուց հետո մենք պատրաստ ենք միասին քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում նաեւ` միասնական ուժերով հանրային տարածքը եւ սեփականությունը, մեր ազգային հարստությունը պաշտպանելու եւ անօրինական յուրացումը թույլ չտալու հարցերը: Հայտնում ենքնաեւ, որ Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիները կողմ են, որ նման քննարկումներնանցակացվեն այնպիսի ձեւաչափով, որտեղ մուտքը կլինի ազատ, կարող են ներկա գտնվել ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւ ամեն ինչ կլինի թափանցիկ, բաց եւ հաշվետու: Այսօր մենք չենք մասնակցելու Ոստիկանությունում կազմակերպված քննարկմանը եւ որեւէ մեկին չենք լիազորում հանդես գալու մեր նախաձեռնությունների, կազմակերպությունների եւ Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիների անունից: Մենք վճռական ենք վերականգնելու մեր քաղաքացիական իրավունքներն ու իրավունքիգերակայությունը` հիմնված բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա: ‘Մենք ենք այս քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնություն ‘Մեր քաղաքը’ հանրային քաղաքացիական նախաձեռնություն ‘Թեղուտի պաշտպանության’ քաղաքացիական նախաձեռնություն ‘Թռչկան’ քաղաքացիական նախաձեռնություն Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակցիներ Ինքնորոշված քաղաքացիների նախաձեռնություն-շարժում’

Խաչատուր Սուքիասյանին խոչընդոտո՞ւմ են.Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով, իշխանությունները փորձում են խոչընդոտել  Խաչատուր Սուքիասյանի առաջադրումը առաջիկա խորհրդարանական ընտրություններին: “Մեր տեղեկություններով, երեկ Ոստիկանության անձնագրի եւ վիզաների վարչությունը նամակ է ուղարկել թիվ 10 ԸԸՀ` խնդրելով հիմք չընդունել իր կողմից մինչ այդ Սուքիասյանին տրամադրված տեղեկանքը, որով վերջինս մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու”,-գրում է թերթը: “Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով, Սուքիասյանը այդ որոշումը բողոքարկելու համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի