23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մուրացկան-դասախոսը լավ էլ փող է “կպցնում”. Հայացք

Երեւանի Սայաթ-Նովա փողոցում վերջին ժամանակահատվածում մի կին, ներկայանալով Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, խաբեությամբ գումար է շորթում անցորդներից:

Այս մասին գրում է “Հայացք” օրաթերթն ու շրունակում, որ լավ հագուկապով, դասախոսի կեցվածք ընդունած այս կինն արագ-արագ մոտենում է անցորդներին, ասում, թե իբր դրամապանակը մոռացել է տանը եւ աշխատանքի հասնելու համար գումար չունի:

Նա անցորդներից ոչ թե 100, այլ 200-300 դրամ է խնդրում` ասելով, թե մի քանի տրանսպորտ պիտի փոխի, մինչեւ հասնի գործի: “Ազիզ ջան, հազար անգամ կներեք, ամաչում էլ եմ ասել, բայց ես մանկավարժականի դասախոս եմ, դրամապանակս մոռացել եմ տանը, ճանապարհածախս չե՞ք տա”: Գումարը վերցնելուց հետո կինը շարունակում է. “Կարող եք գալ մանկավարժականի հոգեբանության ֆակուլտետ, ես պարտքը կվերադարձնեմ”: Եվ այս ամենը նա այնքան արագ ու խառնված վիճակում է անում, որ ակամայից սկսում ես հավատալ այդ բեմադրությանը, մի բան էլ խղճալ նման վիճակում հայտնված կնոջը:

Եթե այս խարդախին հաջողվի օրը մոտ 10 մարդու գցել իր թակարդը, վստահ կարելի է ասել, որ առանց աշխատելու իր օրվա նվազագույն ծախսերը կկարողանա հոգալ: Սայաթ-Նովա փողոցում հաճախ կարելի է հանդիպել հսկողություն իրականացնող ոստիկանների, ուստի նրանց ուշադրությունն ենք հրավիրում այս կնոջ գործողությունների վրա:

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի լրատվական ծառայությունից “Հայացք”-ին տեղեկացրին, որ իրենք Սայաթ-Նովա փողոցում բնակվող դասախոս ընդհանրապես չունեն եւ նման ահազանգ առաջին անգամ են ստանում: Բուհի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Դիանա Մարկոսյանը տեղեկացրեց, որ իրենց բուհն աշխատակիցներին բարձր աշխատավարձ տվող երկրորդ ուսումնական հաստատությունն է Տնտեսագիտական համալսարանից հետո: Վերջերս էլ աշխատավարձն այստեղ բարձրացել են 40%-ով: “Հոգեբանության ֆակուլտետի դեկանը լսելով այդ մասին` զարմացավ, իսկ ռեկտորը բարձր ձայնով ծիծաղեց: Դա աբսուրդ է”,-  թերթին փոխանցե է  Դիանա Մարկոսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ