25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆին երկար է մտածել … եւ որոշեց

“Ժառանգություն”  կուսակցության վարչության նիստին, որը Henaran.am-ի տեղեկություններով քիչ առաջ է ավարտվել, մասնակցում էին “Ազատ դեմոկրատներ”- ի ներկայացուցիչները:

Իհարկե, վարչության նիստին չէին մասնակցում “Ժառանգությունից” դժգոհ կուսակիցները, սակայն, մեր տեղեկություններով, նրանցից շատերը մինչ նիստը առաձնազրույց են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Նրանք վերջինիս ասել են, որ համամասնական ցուցակը այս անուններով անցողիկ չէ եւ վերջին անգամ զգուշացրել են` լավ մտածել:

Մոտ երեք-չորս ժամ քննարկելուց եւ լավ մտածելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը որոշեցին անփոփոխ թողնել նախկինում հրապարակած ցուցակը: Այս տեղեկությունը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց “Ժառանգության” մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` ասելով, որ մարտի 21-ի առավոտյան կտարածեն մամուլի հաղորդագրություն:  Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի մարտի 20-ին կայանալիք ասուլիսի հետաձգմանը, ապա դա ցուցակների հետ կապ չուներ, պարզապես խնդիրը տեխնիկակական է:

Լուսանկարը` Էդգար Բարսեղյանի

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ