16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Խաչատուր Սուքիասյանը ճիշտ հասցեով չի դիմել

Այսօր` մարտի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր  նիստում մերժեց Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը:

Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, դիմումի հասցեատերը թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է, այլ ոչ` ԿԸՀ-ն, ուստի դիմումը վերահասցեագրվել է ԸԸՀ-ին:

Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված  Խաչատուր Սուքիասյանը`ըստ ոստիկանության տեղեկանքի Հայաստանից բացակայել է 10 ամիս եւ 20 օր, այդ իսկ պատճառով չի կարող առաջադրել իր թեկնածությունը:

Լուսանկարը` hetq.am -ի

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ