Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ կենսաթոշակառուն է. 8 կուսակցություն եւ 1 դաշինք
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի, մարտի 22-ին ավարտվեց մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում համամասնկան եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների ժամկետը:
Այսպիսով, մայիսի 6-ի համամասնական քվեարթերթիկում, թերեւս, եթե ինքնաբացարկ չլինի, կլինի 8 կուսակցության եւ մեկ դաշինքի անուն: Ըստ ԿԸՀ կայքի, այդ քաղաքական ուժերն են /ներկայացվում է ըստ այբբենական կարգի եւ ցուցակների առաջին 3 թեկնածուների անունները/.
1.”Բարգավաճ Հայաստան” – ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան` չի աշխատում, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյան,
ՙ2. “Ժառանգություն”- Կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյան, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյան, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան,
3. Հայ ազգային կոնգրես. Կուսակցությունների դաշինքի ցուցակ. ՀՀՇ-ից Լեւոն Տեր- Պետրոսյան` կենսաթոշակառու, “Հայաստանի ժողովրդական կուսակցության” նախագահ Ստեփան Դեմիրճյան, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյան,
4. Հայ Յեղափոխական Դաշնակցություն- ԱԺ պատգամավորներ` Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան, Արտյուշ Շահբազյան
5. Հայաստանի դեմոկրատական կուսկացություն – ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյան, ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյան, Արմեն Հովսեփյան
6. Հայաստանի կոմունիստական կուսակցություն -ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյան, “Հայաստանի Առաջադիմական կոմկուսի” նախագահ Վազգեն Սաֆարյան, ՀԿԿ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյան,
7. Հայաստանի հանրապետական կուսակցություն- ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյան, ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյան,
ՙ8.”Միավորված հայեր”/ՄՀԿ/՚՝ ակադեմիկոս, իրավաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր , ՄՀԿ նախագահ Ռուբեն Ավագյան, տեխնիկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Գուրգեն Հովսեփյան, ինժեներ, իրավաբան Գայանե Անդրեասյան/չի աշխատում/,
9.”Օրինաց երկիր” կուսակցություն- ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյան, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան։