10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Գարնան ձնծաղիկների պես. Վովա Գասպարյանի նորամուծությունը. Հրապարակ

 Գարնան օրերը տաքանալուն պես ոստիկանապետ Վովա Գասպարյանը արեւի հանեց նաեւ կին ոստիկաններին: Այս մասին գրում է “Հրապարակը”: “Կառավարության հերթական նիստի օրը “արտակարգ” ծառայություն էր դրսում: Մշտական ակցիայի մասնակիցներին այս անգամ հսկում էին կին ոստիկաններ, որոնք ավելի զուսպ ու սակավախոս էին, քան արական սեռինը:

Հիշեցնենք, որ Գասպարյանը ստեղծել է պարեկապահակային մի կառույց, որի ներկայացուցիչները տիրապետում են մի քանի լեզուների եւ մի շարք հմտությունների: Այստեղ մոտ 40 տոկոսը կանայք են: Բայց սա մեր իրականության մեջ նոր չէ` ժամանակին էլ Վանո Սիրադեղյանն էր ստեղծել կին-պետավտոտեսուչների գունդ, որոնք մեծ աշխուժություն էին առաջացրել մայրաքաղաքում”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ