14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բազմակարծության պակաս, գովազդային օրենսդրության խախտումներ. Պաշտպանը` հեռուստաեթերի թերությունների մասին

Այսօր հրապարակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի  գնահատականը ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության ոլորտում առկա թերությունների ու խնդիրների մասին: Մասնավորապես. ‘Հատկապես հեռուստաեթերում առկա բազմաթիվ  օրինախախտումների, այդ թվում՝ բազմակարծության պակասի, գովազդին առնչվող օրենսդրության խախտումների, հայոց լեզվի մասին օրենսդրության պահանջների չպահպանման, էթիկական նվազագույն կանոնների անտեսման պարագայում խիստ անբավարար են եղել ՀՌԱ հանձնաժողովի հեռուստառադիոընկերությունների գործունեության […]

Իսրայելցին փորձել է սրբապատկերներ արտահանել Հայաստանից

Ս.թ.  մարտի 25-ին  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում կասեցվել է սրբապատկերների մասքսանենգ արտահանման փորձ: ՀՀ պետական  սահմանը հատելիս` երկաթգծի “Այրում” կայարանում կրկնակի զննության է ենթարկվել Իսրայելի  քաղաքացի, 1949թ. ծնվ. Դավիթ Հանոչը, որի արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերվել են  չհայտարարագրված 18 սրբապատկերներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ՀՀ […]

Ամենաերիտասարդ եւ ամենաավագ կին թեկնածուները նույն ընտրատարածքում, իսկ տղամարդի՞կ

Հայաստանի թիվ 41 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրված 180 թեկնածուների մեջ ամենաերիտասարդը 26-ամյա անկուսակցական Ռոման Խաչատրյանն է: Նա աշխատում է “Սեւան” ազգային պարկում որպես ավագ տեսուչ եւ առաջադրվել է Մարտունի քաղաքն ու տարածաշրջանի գյուղերն ընդգրկող թիվ 24 ընտրատարածքում: Տարիքով ամենաավագ թեկնածուն եւս տղամարդ  է` ՀՀՇ-ից թիվ 33 ընտրատարածքում առաջադրված “Փոկաս” ՍՊԸ հաշվապահ Շալիկո Զորյանն է: Նա 70 […]

Սամբոյի ֆեդերացիայի նախագահը համոզված է, որ Հ.Թամամյանը նման խիստ դատավճռի արժանի չէր

Այսօր Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ՀՀ դատարանների խորհրդի նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող, ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ  Լեւոն Հայրապետյանը բաց նամակ է հղել ՀՀ  դատարանների խորհրդի նախագահ Ա. Մկրտումյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին եւ զանգվածային լրատվամիջոցներին, որում մասնավորապես ասված է. ‘Հայաստանի սամբոյի ֆեդերացիան` շուրջ մեկ տարի ուշադրությամբ հետեւելով ոստիկանության գեներալ-մայոր, […]

ՄԻՊ-ը գնահատում է Արդարադատության նախարարության գործունեությունը

ՄԻՊ գրասենյակը Henaran.am-ին փոխանցել է Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրներն ամփոփող զեկույց. ·           ՀՀ արդարադատության նախարարությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ նոտարական ծառայության որակի բարձրացման համար: Նոտարական գրասենյակներում միևնույն նոտարական ծառայությունների համար քաղաքացիներից պահանջել են տարբեր չափի վճարումներ: · Որոշ դեպքերում Դատական ակտերի հարկադիր կատարման (այսուհետ` ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցների կողմից խախտվել են պահանջատիրոջ իրավունքները,ինչի հետևանքով շա­րու­նա­կել են չկատարվել կամ ոչ լիարժեքորեն կատարվել դա­տա­րանների կող­մից կա­յաց­ված և օրինական ուժի […]

Ցյուրիխի դատախազությունը Հայոց ցեղասպանությունը ժխտած Էգեմեն Բաղըշի դեմ դատական գործ սկսելու որոշումը կհայտնի ապրիլի սկզբին

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի գլխավոր դատախազ Քրիստին Բրաունշվեյգը թուրքական “Doğan” գործակալությանը հայտնել է, որ Ցյուրիխի կանտոնի դատախազությունն ավարտել է Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ սկսած նախնական հետաքննությունը: Այժմ գործն ուղարկվել է Շվեյցարիայի արտգործնախարարություն, որպեսզի պարզ դառնա` նրա դեմ դատական գործ բացել, թե` ոչ: Շվեյցարիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Համաշխարհային տնտեսական ֆորումին […]

Ջրծաղի՞կ զորամասերում

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Էջմիածնի զորամասերում զինծառոյղների մոտ տարածվել է ջրծաղիկ հիվանդությունը: Մեծ թվով զինծառայողներ հոսպիտալացվել են: Henaran.am-ը փորձեց տեղեկատվությունը ճշտել Պաշտպանության նախարարությունից: Մեզ այստեղից խորհուրդ տվեցին պաշտոնական հարցում ուղարկել նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի անունով: Հարցումն ուղարկված է, եւ սպասում ենք նախարարության պատասխանին:

Ճոյտն ըննդեմ գեներալի. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ Սեդրակ Սարոյանի դեմ դիմում է ներկայացրել իրավապահ, քննչական մարմիններ եւ ԿԸՀ: Ըստ Հակոբյանի` Սարոյանը բիզնես ունի Ուկրաինայում ու Ռուսաստանում, ուստի տարվա գերակշիռ մասն անց է կացնում այնտեղ: “Ես արդեն իրավաբաններ եմ գործուղել Օդեսա եւ […]

“Ուվալնյատի օրը” գիրքը պոռնոգրաֆիկ տարրեր է պարունակո՞ւմ. Երկիր

Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր “Ուվալնյատի օրը” գրքի համար հարցաքննել են Ռազմական ոստիկանությունում, ապա Երեւանի Կենտրոնի քննչական բաժնում: Այս մասին գրում  է “Երկիր” օրաթերթը: ՌՈ-ն որոշել է, որ գեղարվեստական արձակը խեղաթյուրել է իրականությունը, վարկաբեկում է Հայաստանի ԶՈւ-ն, վիրավորում է կրոնը եւ հայ մայրերին: Գիրքը փորձաքննությանն է հանձնվել մշակույթի նախարարության մշակուոային արժեքների փորձագիտական կենտրոն: Մի խումբ գրողներ […]

Վարդանյանները վստահել են իրենց տնօրեններին. Ազգ

“Գրանդ Հոլդինգի” մամուլի հարցերով պատասխանատու Վահրամ Բրուտյանը “Ազգի” հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու այս ընտրություններում չեն առաջադրվել “Գրանդ Հոլդինգ” ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի երկու որդիները` Կարեն եւ Միքայել Վարդանյանները: Ըստ պրն Բրուտյանի, Վարդանյաններն այս անգամ որոշել են իրենց փոխարեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել իրենց ձեռնարկությունների գործադիր տնօրեններին, ովքեր լիովին ազատ կլինեն այլ աշխատանքից եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի