02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կապանի քաղաքապետը քեֆից հետո ինֆարկտ է ստացել

Կապանի կենտրոնական հիվանդանոցից մարտի 25-ին` կեսգիշերը Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխված Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի վիճակը բժիշկները բավարար են գնահատում: Նրա մոտ սրտամկանի ինֆարկտ էր, եւ անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերվել է:

” Առաջիկա օրերին 2-րդ ստենդավորումը կկատարվի, որից հետո պարզ կլինի, թե երբ է վերադառնալու աշխատանքի”,-Henaran.am-ին ասաց Կապանի քաղաքապետի խոսնակ Հասմիկ Թովմասյանը:

Նշենք, որ կիրակի, իր առանձնատանը վատացել էր քաղաքապետի ինքազգացողությունը: Մեկ օր առաջ էլ, քաղաքապետը կանանց միամսյակի առիթով տոնական սեղանի շուրջ էր հրավիրել համայնքային ենթակայության հաստատություններում աշխատող կանանց եւ լրագրողներին: Ականատեսների խոսքով, Արտուր Աթայանը “լավ ուրախացել է, պարել”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ