14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ամեն էշության մի հավատացեք … ընտրել աշխատա՞նքը, թե՞ կուսակցությունը

ՀՅԴ  ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, որ ՀՅԴ Կապանի “Արամ Մանուկյան” կոմիտեն պառակտվել է երկու մասի: Թիվ 38 ընտրատարածքում առաջադրված թեկնածուների թվում է նաեւ Աժ պատգամավոր, դաշնակցական Գագիկ Գեւորգյանը: Այստեղ ֆավորիտ է համարվում Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` հանրապետական պատգամավոր Վահե Հակոբյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՅԴ անդամներից […]

Խաչատուր Սուքիասյանը հորդորեց եղբորը առաջադրվել

Այսօր ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Եղբայրս հորդորեց ինձ  ընդունելու այս որոշումը. Առաջադրվելով Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու` ցանկանում եմ հասարակությանը տեղեկացնել այդ որոշման շարժառիթների մասին: Առաջին. եղբորս` Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը ես համարում եմ անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ քաղաքական հետապնդում: Այդ քայլը մեծ դժգոհություն […]

“Մրցակիցս պետք է շատ հարցերի պատասխաններ տա”. Կարապետյանն էլ Ֆարմանյանին բանավեճի ակնարկ արեց /վիդեո/

ՀԱԿ համամասնական ցուցակի 28-րդ համարը ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի համար “շատ վերին” հորիզոնական է: Այսօր  Henaran.am-ը Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվել է, թե գո՞հ է արդյոք ցուցակում իր զբաղեցրած ոչ այնքան վերին հորիզոնականից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարապետյանը ի թիվս այլոց, ակտիվորեն պայքարել է այս տարիներին: Պարզվում է, ՀԱԿ անդամի համար սա անգամ […]

ՀԱԿ-ի առաջնորդը հանդիպել է

Մարտի 28-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Բյորն Լիրվալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի նկատառումները առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ: Հյուրերի խնդրանքով առաջին նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, արտաքին քաղաքական մարտահրավերներին, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների […]

Պաշտպանի գնահատականը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեությանը

Այսօր հրապարակվել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գնահատականը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին: մասնավորապես. ‘ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները Չի ապահովվել ոչ պարենային ապրանքների մակնշման, օգտագործման եւ պահ­պան­ման պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը: Նախարարության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվել սպառողների իրավունքների պաշտ­պա­նության ոլորտում` ոչ պարենային ապրանքների որակի եւ անվտանգության պահանջների […]

Խոստացել է ամուսնանալ եւ տիրացել պոռնկությամբ վաստակած գումարներին

Դատարանն ապացուցված է համարել անձանց պոռնկության շահագործմանը օժանդակելու, թմրամիջոցի ապօրինի իրացնելու եւ ապօրինի կերպով սառը զենք պահելու համար Ա. Միքայելյանին առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2010թ. ամռանից Ա. Միքայելյանը որոշակի վարձատրության դիմաց, որպես թիկնապահ ծառայություն մատուցելով Հ. Դավթյանին, ամենօրյա հսկողություն է սահմանել վերջինիս կողմից խաբեությամբ պոռնկության շահագործման նպատակով […]

Պաշտպանն արձանագրել է նաեւ Գյուղատնտեսության ոլորտի թերություններն ու դրական միտումները

Այսօր հրապարակվել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գնահատականը`  կապված ՀՀ Գյուղատնտեսության նախարարության 2011թ  զարգացումների  հետ: Մասնավորապես. ‘ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները ՀՀ գյուղատնտեսության նախարարության նորաստեղծ սննդամթերքի ան­վտան­­գության պետական ծառայության կողմից դեռեւս լիարժեք հսկողություն չի իրականացվել մսամթերքի վաճառքի նկատմամբ, մինչդեռ  գյուղատնտեսության նախարարության գործառույթների շրջանակն, ի թիվս այլ բնագավառների,  ընդգրկում է նաեւ սննդամթերքի […]

Սուքիասյանի գործը կհասնի Եվրադատարան. փաստաբան

Աժ  նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական  հանձնաժողովի ընդունած որոշումը` նրան պատգամավորության թեկնածու գրանցելու մասին բողոքարկելու է վարչական դատարան: Ըստ Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանի, 3 օրվա ընթացքում վարչական դատարան է ներկայացվելու հայցադիմումը: “Եթե ներպետական դատական ատյաններում հաջողության չհասնենք, կդիմենք Մարդու Իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան”,-լրագրողներին ասաց Զոհրաբյանը` ավելացնելով, որ նմանատիպ գործերը դատարանը արագ […]

Պաշտպանն անհանգստացած է բնապահպան ակտիվիստների համար

Այսօր ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Այսօր Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները բաց նամակ են հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ մարտի 31-ին ապամոնտաժելու են կրպակները, նաեւ պահանջելով ապահովել կրպակներն ապամոնտաժող 10 քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ […]

Սուքիասյանին մերժեցին գրանցել

Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր` մարտի 28-ին, մերժեց  պատգամավորության թեկնածու  գրանցել անկուսակցական, “Սիլ կոնցեռն” ընկերության կորպորատիվ ուսուցման կազմակերպիչ Խաչատուր Սուքիասյանին : Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, նա վերջին 5 տարում բացակայել է Հայաստանից: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում  առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել նաեւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը: Նա եւս անկուսակցական է, եւ “Հայէկոնոմբանկ”-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի