14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

“Շառից փորձանքից հեռու” . ՀՌԱՀ-ը քարոզարշավին խիստ է լինելու

Ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը հեռուստաընկերությունները իրավունք չունեն ցուցադրելու “Հարսնացուն հյուսիսից” ֆիլմը, քանի որ  դերասան Երվանդ Մանարյանը ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու է: Նման միտք արտահայտեց Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը Աղվերանում, “Լրագրողներ հանուն ապագա” ՀԿ-ի կողմից կազմակերպված “Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակներում” թեմայով դասընթացին: “Գուցե ծիծաղելի թվա, բայց օրենքի կետ է: […]

Արաբկիրում “ռուչկա” են գողանում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` վերջին ժամանակներս Արաբկիր վարչական շրջանում գողության նոր ձեւ է տարածվել: “Առայժմ անհայտ մարդկանց խումբն Արաբկիրի շատ բնակարանների դռների վրայի բռնակները (ռուչկա) գողանում եւ վաճառում է որպես մետաղ: Փորձեցինք լուրը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, սակայն չհաջողվեց պաշտոնապես որեւէ պարզաբանում ստանալ”,- գրում է թերթը:

Բաց նամակ Մաշտոցի պուրակից ԵԱՀԿ դեսպանին

Մաշտոցի պուրակում տեղի ունեցող գործընթացների շուրջ ԵԱՀԿ դիրքորոշման վերաբերյալ բնապահպան ակտիվիստները բաց նամակ են հղել  Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Երեւանի գրասենյակի դեսպան, պարոն Անդրեյ Սորոկինին: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.  Մեծարգո դեսպան,  Հաշվի առնելով, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հիմնական նպատակներից է ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու կայացումը, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Մաշտոցի պուրակում մարդու […]

Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Henaran.am-ին

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, Էջմիածնի զորամասերում զինծառայողների մոտ տարածվել է ջրծաղիկ հիվանդությունը: Մեծ թվով զինծառայողներ հոսպիտալացվել են: Այս մասին, ինչպես նաեւ թոքաբորբով հիվանդացածության մասին պաշտոնական հարցում էինք ուղարկել Հայաստանի պաշտպանության նախարարություն: Վերջինս այսօր ուղարկել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պարզաբանումը: “Հայաստանի ՀՀ ազգաբնակչության շրջանում արձանագրվել են ջրծաղիկի հիվանդացության  մասսայական դեպքեր, այդ իսկ պատճառով Էջմիածնի […]

“Մաքուր ջուրը դատարանում կբողոքարկի ՏՄՊՊՀ որոշումը

“ՄԳԱ ՎՈԹԸՐ” ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր սպառողներին 9 տարիների վստահության եւ համագործակցության համար:  Մենք գնահատում եւ արժեւորում ենք այն ուղին, որն անցել ենք մեր սպառողի հետ, իրականացրել ենք առավելագույնը նրանց սպասումները արդարացնելու համար: Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների` հարկ ենք համարում եւս մեկ անգամ  հայտարարել, որ “Մաքուր ջուր”-ը որևէ տեղ որևէ միջոցով երբևէ […]

ՀԱԿ-ը հանրահավաքով նախընտրական մեկնարկը կտա. ճանապարհներն առայժմ բաց են

Այսօր, ժամը 18.00-ին Հայ Ազգային Կոնգրեսը Ազատության Հրապարակում իր հերթական հանրահավաքը կանցկացնի: Հանրահավաքից հետո ավանդական երթը կանցնի Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով: ՀԱԿ-ն այս հանրահավաքով խոստանում է նախընտրական պայքարի մեկնարկը տալ: “Նախընտրական հանրահավաք է, մենք խոստացել էինք, որ կներկայացնենք […]

Եղել են խնդիրներ, որտեղ ՀԱԿ-ը ուղղակի աջակցել է ՀՀԿ-ին. Գ. Իսագուլյան

“Քաղաքական ուժերը հնարավորության առումով, իհարկե, հավասար պայմաններում  չեն գտնվում: Ամենամեծ հանրավորութունը ունի ՀՀԿ-ն` թե ֆինանսական, թե ռեսուրսների առուով ՀՀԿ-ի դիրքը գերապատվելի է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, որ լավ հնարավորություն ունի նաեւ ԲՀԿ, ոչ միայն ֆինանսական, այլեւ` լծակներ: Ֆավորիտը հնարավորությունների առումով, բանախոսի համոզմամբ, այս երկու ուժերն են: […]

Ոստիկանապետը խիստ է լինելու

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անձնակազմին ցուցում է տվել  ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում և հատկապես ընտրությունների օրը խիստ ու հետևողական լինել ցանկացած իրավախախտի հանդեպ և օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կանխել ընտրական գործընթացի խոչընդոտման յուրաքանչյուր փորձ: Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական շարժումներին, բոլոր քաղաքացիներին` ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած իրավախախտում, այդ թվում` ընտրակաշառք արձանագրելուն […]

Ոստիկանությունը զգուշացնում է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել վաղը, մարտի 31-ին Մաշտոցի պուրակում նախատեսված ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ, որի մասին հայտարարել էին մի շարք բնապահպաններ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները և մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել […]

ԱՄՆ-ը տեխնիկական օժանդակություն կտրամադրի ՄԻՊ գրասենյակին

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման եւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մարտի 29-ին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաեւ Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Իրավունքի գերակայության նախաձեռնության (ABA ROLI) ներկայացուցիչները: Հուշագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի տեխնիկական օժանդակություն` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի (ՄԻՊԳ), նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի