14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Քրեական օերնսդրության փոփոխմամբ պետք է ավելի խստացնել պատիժները ԶՈՒ-ում. Պաշտպան

‘’Բոլորս ենք տեղյակ բանակում մահացության դեպքերի ու բռնությունների մասին: Մենք մեր տարեկան զեկույցում արդեն մի քանի անգամ բարձրաձայնել ենք, որ ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով, ինչպես նաեւ որոշակի անպատժելիության պատճառով, որը կա սպայական բարձր եւ միջին օղակներում, ձեւավորվում են այնպիսի իրողություններ, որոնք ի վերջո հանգեցնում են բռնությունների, վերջիններս էլ` զոհերի’’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց […]

ՊՆ-ն այլընտրանք չունի

՛՛Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՛՛ ՀԿ-ն այսօր ներկայացրեց ՛՛ԶՈՒ նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական եւ հասարակական վերահսկողության հնարավորությունները Հայաստանում՛՛ զեկույցը: Զեկույցի հրապարակմանը ներկա էին նաեւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, բազմաթիվ ՀԿ-ներ, զոհված զինծառայողների ծնողներ: ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց այն օրենքները, որոնցում կան բացեր, կամ որոնք արժանվույնս չեն գործում: Նա մատնանշեց ՛՛Պաշտպանության մասին՛՛ ՀՀ օրենքի 4 հոդվածի առաջին […]

Համալսարանի աշխատակազմի ղեկավարը կապ չունի

Երեւանի պետհամալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց, որ պետահամալսարանում գործող պատճենահանման կետը պատկանում է իրեն: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը որոշ տեղեկությունների համաձայն, ապրիլի 4-ին համալսարանում այդ կետի աշխատողը դանակահարել է 2 ուսանողի: “Նախ ասեմ,  ես վերահսկում եմ համալսարանում պայմանագրային հիմունքներով իրականացվող բոլոր աշխատանքները, եւ ասեմ, դա պետական տարածք […]

Թամամը չգնաց այդ քայլին

 ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը մտադիր չէ բողոքարկելու Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը: Հիշեցնենք, նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ, եւ դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Մարտի 23-ին` վճիռը հրապարակելուց […]

Շեֆը “քնած էր” եւ պատգամավոր չի ուզում. Երկիր

Երեկ վարչական դատարանում լսվել է ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի, սակայն հայցվորը ներկա չի եղել: Դատարանն ուշագրավ հայտարարություն է հրապարակել. պարզվում է` դատարանին չի հաջողվել պատշաճ ծանուցել հայցվոր Խաչատուր Սուքիասյանին այն պատճառով, որ վերջինս քնած է եղել եւ չի ստացել ծանուցագիրը: “Ի՞նչ է ստացվում` Խաչատուր Սուքիասյանը դատի է տալիս ԿԸՀ-ին ու հետո հանգիստ […]

Դաշնակացական Հրանտի զենքն են գողացել. Ժամանակ

Ըստ տարածված տեղեկությունների` երեկ գիշերով, աստիճան դնելով երկրորդ հարկի լուսամուտի տակ, բնակարանային գողերը մուտք են գործել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` Փափազյան փողոցում գտնվող բնակարանը: Հրանտ Մարգարայի բնակարանի թալանի առիթով հարուցվել է քրեական գործ 177-րդ հոդվածի հատկանիշներով /գողություն/, կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է “Ժամանակ” օրաթերթն ու նշում, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի տնից գողացել […]

Զատիկի տնական ձուն չի վերահսկվում. Ժողովուրդ

Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն  զանգահարած  Երեւանի մի քաղաքացի, ով դժգոհել է, որ Մալաթիայի շուկայից տնական 1 ձուն գնել է 100 դրամով: Սակայն, ըստ թերթի  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վստահեցնում էր, թե Զատիկից առաջ ձվի գինը չի բարձրանա: Ինչո՞ւ է շուկայում ձուն 100 դրամով վաճառվում, թերթի այս հարցին ՏՄՊՊՀ լրատվության բաժնի պատասխանատու Գայանե Սահակյանն ասել […]

Սուքիասյանին դատարանը նույնպես մերժեց. գործարարի փաստաբանները թերացե՞լ են /լրացված/

Ապրիլի 4-ին ՀՀ վարչական դատարանը, դռնբաց դատական նիստում, քննելով վարչական գործն ըստ հայցի` Խաչատուր Սուքիասյանի ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մարտի 28-ի թիվ 6-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որոշեց մերժել: Հիշեցնենք, որ Սուքիասյանը դիմել էր դատարան, պահանջելով վերականգնել նրա ըտրվելու իրավունքը: Մասնավորապես, ոստիկանության անձնագրային եւ վիզաների […]

‘Եթե մեկ ուրիշը լիներ իմ փոխարեն, վաղուց հրաժարական կտար’. ՄԻՊ

Մարդու իրավունքերի  պաշտպանն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին է ուղարկել 2011 թվականի զեկույցը եւ հիշեցրել, որ այս գարնանային նստաշրջանում ԱԺ պատգամավորները պարտավոր են լսել այն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Մարդու իրավունքերի պաշտպան Կարեն Անդրեսյանը: Նա հույս հայտնեց, որ զեկույցը գարնանային նստաշրջանի ընթացքում կդրվի ԱԺ պատգամավորների քննարկմանը: 2011-ի տարեկան զեկույցում խնդիրները դասակարգված են […]

ԵՊՀ-ի դանակահարությունը տեսաձայնագրվե՞լ է. հարուցվել է քրեական գործ

 Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում Հայաստանի քրօրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը  եւ  113 հոդվածի 1-ին մասի`  դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը հատկանիշներով գործ է հարուցվել ապրիլի 3-ին Երեւանի պետհամալսարանում տեղի ունեցած դանակահարության դեպքի առնչությամբ: Այս մասին  Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանությունից: Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Երեւանի պետհամալսարանի ճեմասրահում  դանակահարել են ուսանողներ Սարգիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի