13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայտնի է Մաշտոցի պուրակի գործով նախնական դատական նիստի օրը

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով,  ՀՀ վարչական դատարանը նշանակել է  Մաշտոցի այգու գործով նախնական դատական նիստը, որը տեղի կունենա ապրիլի 20-ին ժամը 11-ին: Նախագահող դատավորն է Կարեն Ավետիսյանը: Հիշեցնենք, որ “Ժառանգություն” կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ մի խումբ այլ պատգամավորներ հայց են ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի դեմ եւ դատարանից պահանջում են անվավեր ճանաչել քաղաքապետի կողմից “Կենտրոն-Կանաչապատում” ՓԲԸ-ին տրված Մաշտոցի […]

Ինչո՞ւ է Շաբոյանը դժգոհ

Ընդամենը 4 պետական մարմիններից ենք ստացել արձագանք ՄԻՊ զեկույցի հետ կապված: Ամենակառուցողական ու բովանդակալից արձագանքը եղել է ոստիկանության կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը` խոսելով պետական մարմինների կողմից ստացած այն արձագանքների մասին, որոնք եղել են 2011թ ՄԻՊ գործունեության եւ մարդու իրավունքների վիճակի հետ կապված տարեկան զեկույցի հրապարակումից հետո: Նրա […]

Ընտրական շրջանում մեծ դեր են ունենալու հավասարակշռված լրատվամիջոցները. ՄԻՊ

Պատասխանելով լրագրողների այն հարցին` ինչ դեր կունենան լրատվամիջոցները ընտրությունների ժամանակ, Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ լրատվական դաշտը շատ բազմաշերտ է, եւ նույն միտքը եթերում այլ կերպ է մեկնաբանվում, մամուլը՝ մեկ այլ, էլեկտրոնային լրատվամիջոցները՝  այլ: Ըստ ՄԻՊ-ի` իշխանամետ եւ միակողմանի լուսաբանող լրատվամիջոցները քարոզչական դեր կունենան, ընդդիմադիր լրատվամիջոցները ինտրիգայի դեր ունեն, քանի որ նրանք խառնաշփոթ եւ ինտրիգներ են […]

Ընտրախախտումների դեպքում նախքան փողոց դուրս գալը՝ հավաքել իրավական բազա

՛՛Նախորդ ընտրություններին մենք տեսնում էինք խախտումներ հենց ընտրությունների օրը հատկապես եւ քվեները հաշվելու ժամանակ՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ խոսելով առաջիկա ընտրությունների մասին: Նրա խոսքով՝ քվեարկության օրը լինելու է մաքուր ու խաղաղ, հանգիստ: Ըստ Պաշտպանի, կարեւորն այն է, որ խնդիրները, որոնք կծագեն ընտրություններից հետո, լուծվեն իրավական հարթության մեջ: ՛՛Ոչ միայն աղաղակել […]

Արագաչափերը խաբու՞մ են. Հայացք

Ըստ “Հայացք”-ի, վերջին օրերին բազմաթիվ վարորդների տարակուսանքի նոր առիթ է ընձեռվել: Նրանք ստացել են, այսպես ասենք, “տուգանային” նամակներ իրենց կողմից այս կամ այն վայրում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մասին: Տեսանկարահանող եւ արագաչափ սարքերի միջոցով գրանցված խախտումների համար վարորդները պետք է վճարեն այս կամ այն չափի գումար: Նորությունը, սակայն, սա չէ, այլ այն, որ շատ վարորդներ […]

Գագիկ Բեգլարյանը թող չզգա հաշմանդամություն ունեցող մարդու առօրյան. Առավոտ

ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ տեղում Գագիկ Բեգլարյանն է, իսկ “Ժառանգության” նույն հորիզոնականում՝ “Աշխարհն առանց արգելքների” ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը: “Առավոտ”-ի  հարցին՝ Գագիկ Բեգլարյանի եւ ձեր ներուժն ինչպե՞ս կգնահատեք քաղաքականության մեջ՝ Արման Մուշեղյանը պատասխանեց, որ իրենք տարբեր հարթություններում, տարբեր ոլորտներում են գործում: “Իհարկե, իր ճանաչումով, կարծում եմ, պարոն Բեգլարյանը շատ ավելի հայտնի է համենայնդեպս Երեւանում, քան ես, բայց այն  խնդիրը, որ ես եմ ներկայացնում, պարոն Բեգլարյանին հասանելի չէ: Կարծում եմ, տա Աստված երբեւիցե չզգա, թե ինչ է զգում հաշմանդամություն ունեցող մարդն՝ իր առօրյա կյանքում: Ես  գալիս եմ, որպեսզի ապահովեմ հավասար իրավունքներ:  Թե պարոն Բեգլարյանն ինչի համար է գալիս՝ ես չեմ կարող ասել: Մեր համեմատությունը իրար հետ միայն 10-րդ տեղի հետ է կապված, դրանից դուրս մենք համեմատության եզրեր չունենք”,-ասել է […]

Նախկին ոստիկանապետը չի դիմանալու. Ազգ

Մամուլում շոշափվում է  ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը, իբր թե նա ինչ-որ չափով կապ ունի ոստիկանության ներքին զորքերի պահեստից հափշտակված զենքի, ռազմամթերքի հետ: “Ազգը”-ի հետ  հեռախոսազրույց ունեցավ Ալիկ Սարգսյանը զայրացած էր: “Ես պարզապես զայրացած եմ, որ նման անհիմն լուրեր են տարածում իմ անձի հետ կապված: Մեկը հարցնող լինի, այդ մամուլի ղեկավարին կամ լրագրողին, դուք […]

Հայ պատգամավորները Բաքվում` հայկական եկեղեցի են այցելել /վիդեո/

“Եվրանեսթ”-ում հայկական խորհրդարանական պատվիրակnությունը վերադարձել է Բաքվից:  Պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանի խոսքով, աշխատանքը կարելի է արդյունավետ համարել: Իհարկե,աշխատանքից բացի, նրանք եղել են Բաքվի հայկական եկեղեցում: Պատգամավորի խոսքով, նրանք հնարավորություն չունեին շփվելու շարքային ադրբեջանցիների հետ, որովհետեւ, մոտ անվտանգության 60-70 աշխատող հետեւում էր Հայաստանի պատվիրակներին: Ավելի հետաքրքիր մանրամասներ տեսանյութում:

Ոստիկանությունը Հայաստանից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում

Այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Ըստ ‘Հայոց աշխարհ’ օրաթերթի ապրիլի 5-ի համարում հրապարակված ‘ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն խնդրում են’ վերնագիրը կրող հրապարակման՝ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանից խնդրում են իրենց տրամադրել Հայաստանից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը: Բազմիցս հայտարարվել է, որ ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող […]

Եկեք ընտրությունների անցկացումը չդարձնենք ‘փիար’ ակցիա. ՀՀԿ-ն ներկայացնում է իր նախագիծը

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարություն  է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Երեկ տեղի ունեցավ կարեւոր մի իրադարձություն` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություն որոշեցին ստեղծել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ: Գաղափարն ինքնին լավն է, սակայն ցավում եմ, որ պատշաճ նախապատրաստված չլինելու պատճառով այն արդյունքում ստորագրվեց ընտրությունների մասնակցող ինը կուսակցություններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի