Կրակոցներ չե՞ն եղել. օշականցին ձո՞ւկ էր բռնում
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, երեկ Օշականում կրակոցներ են հնչել: Ըստ նախնական վարկածի` հարեւանը կրակել է հարեւանի վրա` նրան պատճառելով մարմնական թեթեւ վնասվածքներ:
Գյուղում շրջանառվող լուրերի համաձայն սակայն, ոչ մի կրակոց էլ չի եղել: Պարզապես տուժածը ձուկ էր բռնում եւ վնասվածք է ստացել արկի պայթյունից:
“Իրանք պապենական թշնամի են, դրա համար մեղքը ուզում ա գցի մյուսի վրա, իբր նա ա իրեն կրակել”,-պատմեցին Օշականի բնակիչները: Համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ ոստիկանությունը գյուղում է, եւ աշխատում են:
“Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, միայն ասեմ, որ կրակոց գյուղում չի եղել: Տուժածը` Անդրանիկ Պողոսյանը մեր համայնքում հաշվառված չէ, ուղղակի տուն ունեն` ապրում է”,-ասաց գյուղապետը` խոստանալով ավելի ուշ մանրամասներ հաղորդել: