13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԲՀԿ համամասնական ցուցակում 6 եզդի կա. Ազգ

Ըստ “Ազգ” օրաթերթի, թեպետ Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, ապրում են 50 ազգության ներկայացուցիչներ, սակայն մեր երկիրը համարվում է մոնոազգային, քանի որ հայերը կազմում են բնակչության 97 տոկոսը: Եթե 1988թ. Հայաստանում ազգային եւ էթնիկ փոքրամասնությունների թիվը կազմում էր ազգաբնակչության 6,7 տոկոսը, ապա այսօր այդ թիվը նվազել է եւ կազմում է 2,3 տոկոս: Հայաստանում ամենամեծ համայնքը եզդիականն […]

Ընտրությունը` քաղաքական ապաստանի առիթ. Հրապարակ

“Հրապարակ”-ը գրում է, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ նպատակ ունեն օր առաջ հասնել Եվրոպա և այնտեղ քաղաքական ապաստան ստանալ, ինչի համար հիմքեր են պետք: “ Ընտրությունները չափազանց լավ առիթ է քաղաքական հետապնդյալի կարգավիճակ ստանալու համար: Եվրոպա մեկնելու մտադրություն ունեցող անձինք դառնում են ընդդիմադիր թեկնածուի վստահված անձ, որպեսզի համապատասխան վկայական ստանան: Իսկ եթե այդ ընտրատեղամասում ինչ-որ արտառոց […]

Կաթված ստացած գյուղապետին Արագածոտնի մարզպետը 15 օր չէր տեսել

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, որ տարածել է էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը, թե իբր Վերին Սասնաշենի գյուղապետ Արարատ Պողոսյանը կաթված է ստացել ապրիլի 7-ին իր մոտ անցկացրած  խորհրդակցությունից հետո: “Ես այդ մարդուն 15 օր է չեմ տեսել, եւ ասում են, իբր ստիպել եմ քվեարկի Հանրապետականի օգտին, նա հրաժարվել է: Արարատ Պողոսյանը […]

Օշականում հնչած կրակոցները կապ չունե՞ն ռումբի պայթյունի հետ

Երեկ` ապրիլի 8-ին Օշականում հնչած կրակոցները նախընտրական ենթատեքստ չունեն: Վիճաբանության մասնակիցները, ըստ գյուղապետ Արամ Ներսիսյանի խորթ հորեղբոր որդիներ են եղել:  Նախնական տեղեկություններով, վիճել են պապենական տան պատճառով: Թունդ վեճը վերածվել է ծեծկռտուքի: “Անդրանիկ Պողոսյանը հիվանդանոցում վիրահատվել է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ գյուղացիների պատմելով գյուղում կրակոցների եւ նռնակի պայթյունի ձայներ են լսվել: Գյուղապետը չի հերքում […]

Հայազգի գործարարն սպանել է 3 հանցագործներին` հանուն ընտանիքի

ՌԴ Տուլայի մարզում 3 հանցագործ են սպանվել հայ գործարարի ձեռքով, որը գողերից պաշտպանել է ընտանիքի անդամներին, հաղորդում է “Интерфакс”-ը: Տուլայի մարզի Բոգորոդիցկե քաղաքում 4 հանցագործ ներխուժել են անհատ ձեռներեցի տուն` սպառնալով նրան եւ ընտանիքի անդամներին ատրճանակով, դանակով եւ բեյսբոլի փայտով: Հանցագործներն ընտանիքից փող են պահանջել` հակառակ դեպքում սպանալով սպանել նրանց: Գործարարին հաջողվել է հանցագործներից 3-ին […]

Կրակոցներ չե՞ն եղել. օշականցին ձո՞ւկ էր բռնում

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, երեկ  Օշականում կրակոցներ են հնչել: Ըստ նախնական վարկածի` հարեւանը կրակել է հարեւանի վրա` նրան պատճառելով մարմնական թեթեւ վնասվածքներ: Գյուղում շրջանառվող լուրերի համաձայն սակայն, ոչ մի կրակոց էլ չի եղել: Պարզապես տուժածը ձուկ էր բռնում եւ վնասվածք է ստացել արկի պայթյունից: “Իրանք պապենական թշնամի են, դրա համար մեղքը ուզում ա գցի […]

Կրակոցներ Օշականում

Մոտ մեկ ժամ առաջ կրակոցներ են հնչել Օշականում: Henaran.am-ի  տեղեկություններով, բնակիչներից մեկը կրակել է իր հարեւանի տան ուղղությամբ: Կրակոցների ձայնից նրանք դուրս են եկել փողոց ու համարձակը մի քանի կրակոց էլ է արձակել: Նախնական տեղեկություններով տուժածներ չկան: Մեզ չհաջողվեց ոստիկանությունից մանրամասներ ճշտել:

Քարոզարշավը, Զատիկը, կարգախոսներն ու հոգեւոր հոր խոսքը /վիդեո/

Ըստ Հայաստանի “Ընտրական օրենսգրքի” գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը սկսում է նախընտրական քարոզչությունը եւ ավարտվում` քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Ըստ այդմ էլ ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը, ժամը 24-ը` մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում գրանցված մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուներն ու համամասնական ընտրակարգով գրանցված քաղաքական ուժերը կարող են իրականացնել նախընտրական […]

“Լեւի” մի գնացեք. գործարար տիկնոջ խորհուրդը հայ տղամարդկանց /վիդեո/

“Հայաստանի հասարակությունը պիտի հայ կանայք փոխեն: Կնիկները պիտի պայքարեն: Մայրն է, որ դաստիարակում է իր երեխային, մայրն է, որ իր երեխային տղամարդ է դարձնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Փարիզյան սուրճի” նախկին տիրուհին` Աշխեն-Վալերի Գործունյանը: Նա խորհուրդ է տալիս տղաներին դաստիարակել աշխատասեր, ընտանիք սիրող, ուժեղ եւ ամենակարեւորը, որ “լեւի չգնան”: “Ես այդպես եմ դաստիարակել իմ տղաներին` Սեւակին […]

Առաջին տիկինը ապարանցիների հետ միասնության շուրջպար բռնեց /վիդեո/

 Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ապրիլի 7-ին “Նիգ- Ապարան” հայրենակցական միության 10-րդ տարեդարձին մասնակցում էր նաեւ հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Henaran.am-ի թղթակիցը խնդրեց Ռիտա Սարգսյանին պատասխանելու մեկ-երկու հարցի: Սակայն նա հրաժարվեց` պատճառաբանելով, որ այսօր տոն է: “Չմոռանանք, որ այսօր հայ կանանց, նաեւ իմ տոնն է: Այդ պատճառով ես այսօր ոչ մի հարցի չեմ ուզում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի