Աստվածապաշտ ոստիկանապետին համոզե՞լ է. հավատում են ու փոխվում /վիդեո/
Ապրիլի 16-ին Հայաստանի ոստիկանությունը կտոնի իր կազմավորման 11 ամյակը: Տոնի առիթով ոստիկանությունը ինչպես միշտ այս տարի էլ տոնին ընդառաջ գովազադային պաստառներ է տարածել, որտեղ ոստիկանները ներկայացված են իբրեւ բարեկամ, զավակ, պաշտպան, հայրիկ, ընկեր, եղբայր: Նկատենք, որ նախանցած տարի գովազդային վահանակները սարսափազդու էին` դիմակավորված հատուկ ջոկատայիններ:
Սա թերեւս նշանակում է, որ ոստիկանությունն էլ որդեգրել երկրի նախագահի “Հավատանք, որ փոխենք” կարգախոսը: Մնում է, որ ոստիկանները էությամբ էլ փոխվեն ու ավելի բարի լինեն իրենց գործողություններում:
Ի դեպ, Henaran.am-ի տեղեկություններով, պաստառների եւ սոցգովազդների նման մտահաղացումը հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն է, ով կարողացել է աստվածապաշտ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին համոզել, որ ճիշտը նման բովանդակությամբ նյութերն են:
“Չգիտեմ ձեզ որտեղից նման տեղեկություններ, ոստիկանության պետին համոզելու խնդիր չկա: Նա մեր առեջւ նոր մոտեցումներ է դրել, ինչն էլ արտացոլվել է նաեւ այդ նյութերի եւ սոցգովազդների բովանդակության մեջ”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում պարզաբանեց ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը: