25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կնոջ հետ` “ՍԱՍ”-ի Արտակը անհավասար պայքար է մղում

Թիվ 4 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու, “168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը այսօրվանից սկսել է հանդիպումները ընտրողների հետ: Ինչպես նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում, վաճառել են ամուսնու հարազատներին պատկանող ամառանոցը,  որպեսզի հոգան գովազդային վահանակների, բուկլետների, շտաբերի վարձակալության ծախսերը:

“Քանի որ օլիգարխ չեմ, բիզնես չունենք, ստիպված գնացի այս քայլին: Ու դա արվել է բոլոր հարազատների համաձայնությամբ”,-ասաց  թեկնածուն: Սակայն Սաթիկ Սեյրանյանը դրանից չի նեղսրտում:

Նրան անհանգստացնում է, որ  թեկնածուները պայքարում են անհավասար պայմաններում: “Իշխանությունները խոսում են թափանցիկ, արդար, բաց ընտրությունների մասին: Փորձում եմ հավատալ, բայց չի ստացվում: Հենց իրենց թեկնածուն` ՍԱՍ-ի Արտակն է խախտում օրենքը”,-ասաց Սեյրանյանը:

Ըստ նրա` հանրապետական, “Արտակ Սարգսյան” ԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սարգսյանը աշխատողների անձնագրերը հավաքել է, որպեսզի Արաբկիրում փաստացի գրանցումներ անի:

“Բնականաբար այդպես իր քվեներն է ապահովում: Աշխատավարձ չի տալիս, հայտարարել է, որ ընտրություններից հետո  կստանան”,-ասաց Սաթիկը: Նրա համոզմամբ, օրենքով նախատեսված է քարոզչություն, թող թեկնածուն հանդիպի, խոսի, համոզի ընտրողին, ոչ թե դիմի այլ ճանապարհի: “Ես այս ամենի մասին չեմ լռելու, անընդհատ աղաղակելու եմ խախտումների մասին”,-ասաց Ս. Սեյրանյանը:

Henaran.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ Արտակ Սարգսյանից: Սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ բացի Սաթիկ Սեյրանյանից եւ Արտակ Սարգսյանից,  թիվ 4 ընտրատարածքում առաջադրվել են “Ժառանգությունից” ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ից Արամ Մանուկյանը, ինքնառաջադրմամբ ՀՀԿ անդամ Արմեն Եփրեմյանը, եւ անկուսակցական Ալեքսան Մինասյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ