Ոստիկանությունը հրապարակել է կրկնվող տվյալներ ունեցողների անունները
ՀՀ ոստիկանության կողմից տարածած վերջին հայտարարություններից մեկի համաձայն՝ հրապարակվելու էր այն քաղաքացիների ընդհանուր թիվը, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են:
26.03.2012 թ. տպագրված ընտրողների ցուցակներում առկա են 126 անհատական տվյալներ, որտեղ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են: Ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 111 անհատական տվյալների համընկումը օրինաչափություն է, քանի որ դրանք տարբեր անձինք են: Ընտրողներից 15-ի տվյալները կրկնվում են.
1. Մինասյան Արթուր Խաչիկի` ծնված 22.07.1966 թ.
2. Ստեփանյան Արտակ Հենրիկի` ծնված 31.07.1977 թ.
3. Սիմոնյան Քնար Նորիկի` ծնված 22.05.1953 թ.
4. Օհանյան Հասմիկ Հրանտի` ծնված 12.10.1978 թ.
5. Աբրահամյան Տիգրան Հովսեփի` ծնված 10.01.1977 թ.
6. Հայրապետյան Լենա Լեւոնի` ծնված 26.12.1946 թ.
7.Ղազարյան Արմեն Սուրենի` ծնված 01.01.1969 թ.
8. Ղազարյան Դավիթ Բաբկենի` ծնված 05.09.1992 թ.
9. Սարգսյան Արմինե Գագիկի` ծնված 19.08.1985 թ.
10. Ավագյան Ռայիսա Սեդրակի` ծնված 08.03.1946 թ.
11. Չոբանյան Կարապետ Վանյայի` ծնված 28.05.1968 թ.
12. Մուրադյան Շերո Կոստինի` ծնված 04.01.1960 թ.
13. Սարգսյան Ռոբերտ Վոլոդի` ծնված 05.12.1958 թ.
14. Սարգսյան Գեղամ Արամայիսի` ծնված 29.02.1964 թ.
15. Վերլինսկայա Իննա Արտյոմի` ծնված 29.06.1979 թ.:
Ի. Վերլինսկայայի վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից նախկինում տրվել է պարզաբանում, համաձայն որի վերջինիս տվյալների կրկնությունը անճշտության արդյունք չէ եւ վերջնական ընտրացուցակները տպագրելիս քաղաքացու անհատական տվյալները ինքնաբերաբար հանվելու են 7/05 ընտրական տեղամասի ցուցակից:
Ինչ վերաբերում է վերը նշված ցուցակի մյուս անհատական տվյալների կրկնությանը, ապա դրանք տեխնիկական սխալի արդյունք են: Բնակչության պետական ռեգիստրում տվյալները շտկվել են, իսկ վերջնական ցուցակները տպագրելիս անճշտությունները կվերացվեն:
Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից