25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ են մահացած քաղաքացիները հայտնվել ընտրացուցակներում /վիդեո/

 

 

 

 

 

 

 

ՀՀ ոստիկանությունը  ընտրացուցակներում անճշտությունները բացառելու նպատակով աշխատում է երեք ուղղություններով`  կուսակցությունների եւ  մեծամասնականով առաջադրված թեկնածուների նախընտրական շտաբներից ստացված տեղեկությունների, մամուլի հրապարակումների ուսումնասիրման և ոստիկանության կողմից տարվող աշխատանքի:

Այսօր այս մասին “Հենարան” մամուլի ակումբում ասել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը եւ շեշտել. “Ընտրացուցակները կլինեն ավելի լավը, քան երբևէ”:

Նրա խոսքով, ընտրացուցակների ճշգրտման ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվել եւ լուրջ արդյունքներ են գրանցվել: “Մասնավորապես,  մահացածների առումով ընտրողների թիվը պակասել է  2000-ով: Հաշվառումից դուրս եկած անձանց թիվը 1000 է:

Այսինքն, այսօրվա դրությամբ ընտրողների թիվը 3000-ով պակասել է: Այսօրվա դրությամբ ընտրողների թիվը կազմում է 2 482 593 ”,-նշել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը: Ընտրացուցակներում մահացած քաղաքացիների առկայության փաստը Հովհաննես Քոչարյանը պայմանավորել է այն հանգամանքով, որ մահացած քաղաքացու հարազատները չեն դիմել համապատասխան ծառայությանը մահացածին հաշվառումից հանելու:  չի տիրապետում ՀՀ-ից մշտապես բացակայող քաղաքացիների տվյալներին:

Պատճառը նույնն է` երկրից մշտապես բացակայողները հաշվառումից դուրս չեն եկել: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը հիշեցրել է, որ ԸՕ սահմանած ժամկետում`  մինչև մայիսի 1-ը քաղաքացիներն  ընտրողների ցուցակներում  անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող են դիմել անձնագրային վարչություններ:

Հովհաննես Քոչարյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաեւ անձնագրերի տրամադրման խնդրին եւ նշեց, որ ոստիկանությունը հրաժարվել է սեղմ ժամկետներում անձնագրերի տրամադրման պայմանագրեր կնքելուց, քանի որ անձնագրերի սղություն կա: “Անձնագրերի պահանջարկը մեծացել է, որի պատճառներից մեկն էլ  Շենգենյան երկրների տարածք մուտք գործելու համար անձնագրերի վավերականության ժամկետը պետք է 7 տարուց պակաս չլինի: Մարդիկ հիմնականում ցանկանում են փոխել անձնագիրը, անձնագրավորման աննախադեպ աճ կա”,-բացատրել է նա:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը հավաստիացրել է, որ խնդիրը հաշված օրերի ընթացքում լուծում կստանա: Հովհաննես Մարգարյանը շեշտել է, որ այս հանգամանքը չի կարող խոչընդոտել քաղաքացու ընտրելու իրավունքը: Քաղաքացին իրավունք ունի ընտրությանը մասնակցել նաեւ վավերականության ժամկետն սպառված անձնագրով:

http://www.youtube.com/watch?v=9Dd_cYTmF-E&feature=youtu.be

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ