05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչո՞ւ հիվանդացավ Մարգարի փաստաբանը

 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը: Պատճառը Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանի հիվանդ լինելն է: Նա գրավոր դիմել էր դատարան խնդրելով երկու շաբաթով հետաձգել դատը, մինչեւ ապաքինվի վերջնական:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին կայացած նիստում պետական մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանին միջնորդել էր Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, իսկ մյուս ամբաստանյալներին պայմանական պատիժ կիրառել: Դատական նիստը հետաձգվել էր Վասակյանի խնդրանքով, որպեսզի նա պատրաստի պաշտպանական ճառը:

Կիրակի, Henaran.am-ի թղթակիցը հեռախոսազրույց էր ունեցել փաստաբան Մկրտիչ Վասակյանի հետ: Վերջինս ասել էր, որ պաշտպանական ճառը պատրաստ է եւ դատական նիստը հետաձգելու առիթ չի տեսնում: Ըստ փաստաբանի, Մարգար Օհանյանը մարտական է տրամադրված, քանի որ մեղավոր չի:

Մեր տեղեկություններով, Օհանյանի “թիմակիցները” փորձում են ժամանակ շահել եւ բանակցել  որոշ պատասխանատու մարդկանց հետ: Գուցե՞ դրա համար հիվանդացավ փաստաբանը:

Իսկ դատավոր Մխիթար Պապոյանը հերթական դատական նիստը նշանակեց մայիսի 14-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ