27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԻՊ-ը նույնպես նախապատրաստվել է ընտրություններին

ՄԻՊ-ը պատրաստվել է ընտրություններին  թե տեխնիկապես, թե մարդկային ռեսուրսների առումով, որպեսզի կարողանա  առավել արժանահավատ զեկույց պատրաստել  ընտրությունների վերաբերյալ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով` ՄԻՊ-ն ունի խորհրդատվական տիպի լիազորություններ` խորհուրդ տալ քաղաքացիներին` ինչպես պաշտպանել իրենց իրավուքները: ՄԻՊ-ը կարող է նաեւ օրենքից ու Սահմանադրությունից բխող առաջարկներ ներկայացնել պետական մարմիններին:

‘Երկուշաբթի օրվանից սկսած ՄԻՊ-ը ունենալու է 20 շրջիկ մեքենա, որոնք արագ արձագանքելու են իրավաբանների հետ միասին ցանկացած ահազանգի: Գործելու է 116 անվճար հիմունքներով գործող թեժ գիծը,  որով քաղաքացիները կարող են զանգել ու ներկայացնել ընտրությունների վերաբերյալ առաջացած խնդիրը, ստանալ խորհրդատվություն, որից հետո, եթե անհրաժեշտություն լինի, արագ արձագանքման խումբը կհայտնվի այն վայրում, որտեղից եղել է ահազանգը’,- ասաց Կարեն Անդրեասյանը` հավելելով, որ քարոզարշավի հենց սկզբից գործելու են նաեւ ՄԻՊ 6 գրասենյակները Կապանում, Եղեգնաձորում, Իջեւանում, Գավառում, Վանաձորում, Գյումրիում:

‘Հնարավորինս փորձել ենք այնպես բաշխել ռեսուրսները, որ գոնե ամեն ահազանգ ընտրախախտումների վերաբերյալ` կաշառքի դեպք, քարոզարշավի խոչընդոտում, բռնություն եւ այլն, թեժ իրավիճակում ՄԻՊ ներկայացուցիչները  կարողանան հայտնվել վայրում’,- նշեց Պաշտպանը` հավելելով, որ ահազանգի պահից հեռախոսի մոտ գտնվող իրավաբանը խորհրդատվություն է տրամադրելու քաղաքացուն, մինչեւ որ ահազանգի վայր կհասնի շրջիկ մեքենան իրավաբանի հետ միասին:

Անդրադառնալով այն հարցին` արդյոք հեշտ կլինի Պաշտպանին աշխատել ընտրությունների ժամանակ, եթե նա խնդիր է դրել առաջնորդվել ապաքաղաքական ուղղվածությամբ, Կարեն Անդրեասյանն ասաց.’Այս մեկ տարվա ընթացքում ինձ համար այնքան դժվար է եղել, որ կարծում եմ, ավելի վատ չի լինի, քան ամբողջ տարին էր’: Պաշտպանը նշեց, որ ինքը ունի մի շերտ, որում պաշտպանված է զգում, եւ դա իրավական շերտն է, ահա ինչու Պաշտպանը թույլ չի տալիս իրեն անել հասարակագիտական կամ քաղաքական բնույթի վերլուծություններ կամ գնահատականներ:

‘Տարբեր քաղաքական խաղեր ու սադրանքներ չեն կարող ինձ ներքաշել քաղաքական բանավեճի մեջ: Մեզ պաշտպանում է իրավական շերտը’,- ասաց Պաշտպանը:  Նա տեղեկացրեց, որ ՄԻՊ զեկույցը, որում բարձրացվում են  շուրջ 200 խնդիրներ, ուղարկվելու է բոլոր կուսակցությունների նախընտրական շտաբեր, որպեսզի քաղաքական օրակարգում լինի նաեւ մարդու իրավունքների խնդիրը եւս:

Վերջում Պաշտպանն ընդգծեց, որ ազատ եւ արդար ընտրություններ ակնկալում է ՀՀ ոստիկանապետից, ԿԸՀ նախագահից, ՀՀ Գլխավոր դատախազից , Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից, որոնք պիտի գործեն արդար ու անկախ, ինչպես նաեւ վարչական դատարանի այն 17 դատավորներից ու Սահմանադրական դատարանի այն 9 անդամներից, որտեղ լուծվելու են խնդիրները:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ