27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

20-ամյա հաշմանդամ գեղեցկուհին հաղթահարում է` ժպտալով /վիդեո/

Ախալքալաքից 20-ամյա հատուկ կարիքավոր Անահիտ Աբաջյանը երեկ դարձավ “Ունիսոն” ՀԿ-ի կազմակերպած  հաշմանդամ կանանց գեղեցկության  “Միսս գեղեցկություն-2012” մրցույթի հաղթող:

Նա հուզված էր, չէր հավատում հաղթանակին: Գտնում է, որ իրենից լավ ու ավելի գեղեցիկները կան: Անահիտը մանկապարտեզ եւ  դպրոց չի հաճախել:

Չնայած ուսուցիչ էին վարձել, բայց ինքն է ծնողների, ընկերների օգնությամբ սովորել գրել-կարդալ: Չի նախանձել ոչ մեկին եւ չի էլ նախանձում:

“Ես գտնում եմ, որ ես յուրօրինակ եմ, ուժ եմ գտել եւ հաղթահարում եմ բոլոր փորձությունները”,-ասաց Անահիտը Henaran.am-ի հետ զրույցում: Հիմա գիրք է գրում, որ վերնագրել է` “Կյանքի իմաստն իմ աչքերով”:

“Համակարգչին տիրապետում եմ, սոցկայքերում կամ, իմ վիճակն է  ստիպել դա, եւ ես առանց այդ կայքերի չեմ կարող”,-պատմեց Անահիտը:

Ինքը իր նման ճակատագիր ունեցող մարդկանց ուժ եւ ժպիտ է մաղթում: Պետք է ժպտալ ու լավատես լինել` սա է Անահիտի կարգախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ