14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վլադիմիր Գասպարյանը վերսկսել է.պասը ավարտվում է

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով  ոստիկանության Կոտայքի մարզի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Իսկ կադրերի ռեզերվից ոստիկանության Կոտայքի վարչության պետ է նշանակվել Գրիշա Բադալյանը: Հետաքրքիր է, որ Բադալյանը նախկինում նույնպես զբաղեցրել է նույն պաշտոնը: Հիշեցնենք, որ Գրիշա Ամիրխանյանը ոստիկանության Երեւանի Նոր Նորքի բաժնի պետն էր […]

Պաշտպանի գնահատականը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը

Այսօր հրապարակվել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գնահատականը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2012թ գործունեության վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. ‘Երիտասարդների հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է ունենալ հստակ ռազմավարություն, որտեղ կարտացոլվեն երիտասարդության զարգացումն ապահովող բոլոր խնդիրները եւ դրանց լուծումները նյութական, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, գեղագիտական առումներով: Չնայած այն հանգամանքին, որ մշակվել է 2007-2012թթ. երիտասարդական քաղաքականության վերաբերյալ […]

“Գնդակահարեք…”. 8 տարին դահլիճում խիստ համարեցին, Մարգարը նշմար արեց /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով հերթական դատական նիստը: Գործով դատախազ Հարություն Հարությունյանը ընթերցեց 35 էջանոց մեղադրական ճառը եւ դատարանից պահանջեց Մարգար Օհանյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել ՀՀ քր Օր 179րդ հոդվածի 3րդ մասի առաջին կետով / ազատազրկման յոթ տարի ժամկետով, շարժական եւ անշարժ […]

Կեղծ դեղերի ներմուծում, բժշկական սխալ, ոչ պատշաճ բուժօգնություն. ՄԻՊ արձանագրությունը

Այսօր հրապարակվել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գնահատականը 2012թ ՀՀ առողջապահության նախարարության գործունեության վերաբերյալ: ‘ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները Կառավարության համապատասխան որոշման փոփոխության արդյունքում աճել է կեղծ դեղեր կամ դեղանյութեր ներմուծելու վտանգը, այդուհանդերձ նախարարությունը որեւէ լրացուցիչ մեխանիզմներ չի նախատեսել այդ վտանգը նվազեցնելու, դեղերի շուկայում այդ ուղղությամբ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ավելին՝ նախարարությունը  […]

“Երեւակայական զանգի” ու Մարգար Օհանյանի այլ պնդումների մասին. դատախազն ընթերցում է մեղադրական ճառը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 27-ին շարունակվում է  ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը: Այս պահին մեղադրող Հարություն Հարությունյանը ներկայացնում է մեղադրական ճառը: Մեղադրող դատախազը հայտարարեց, որ մեղադրյալների մեղադրանքը լիովին ապացուցված է: Մեղադրական ճառը ներկայացնելիս մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանն անդրադարձավ Մարգար Օհանյանի` դատարանում արված հայտարարություններին:   Հարություն Հարությունյանը հայտարարեց, […]

ՄԻՊ-ը մատնանշում է սոցիալական հարցերի նախարարության թերությունները

Պաշտպանի գնահատականը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին Դեռևս կարգավորված չէ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացող այն անձանց խնդիրները, որոնց պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունները լուծարվել են 2004 թվականի օգոստոսի 1-ից հետո: Թեև զգալիորեն բարելավվել են ՀՀ աշխատանքի պետական տեսչության […]

ՄԻՊ-ն անցավ Մշակույթի նախարարությանը

ՄԻՊ-ը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները  Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել թանգարանների պահպանման և զարգացման ուղղությամբ: Ցուցադրական տարածքների պակասի պատճառով թանգարաններում ցուցադրվում են պետական պահոցներում պահվող թանգարանային հավաքածուների մոտ 9%-ը: Անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել թատրոնների նյութատեխնիկական հագեցվածության խնդրի լուծման ուղղությամբ: Մասնավորապես, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմն ունի հիմնանորոգման […]

ՄԻՊ-ն անդրադարձել է ԿԳՆ-ին

Այսօր ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է 2011թ. Կրթության եւ գիտության նախարարության գործունեության ոլորտում առկա թերությունների եւ խնդիրների վերաբերյալ զեկույցը։ Ըստ ՄԻՊ գրասենյակի զեկույցի՝ կրթության եւ գիտության ոլորտում առկա թերություններն ու մարդու իրավունքների խախտումներ հետրյալ են՝ • Նախարարությունը ժամանակին բավարար քայլեր չի ձեռնարկել հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ու անցկացման իրավական հիմքերը հստակ սահմանելու ուղղությամբ: • Հրատարակվող […]

Գողացել է մուտքի դուռը

Շվեդական ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով մեղադրվում է դուռ գողանալու մեջ: Առանց դռան մնացած բնակիչը գողին նկատել է ճանապարհին: Նա մեքենայով տուն վերադառնալու ճանապարհին է եղել, երբ տեսել է, որ հակառակ ուղղությամբ ընթանում է մի մեքենա, որի տանիքին դուռ է կապված: Տղամարդը հասկացել է, որ դա իր տան դուռն է: Տուն հասնելով` շվեդը հայտնաբերել […]

Աջափնյակում ծառեր են հատվել, քաղաքապետարանն ու ոստիկանությունը կգործեն միասին

Մարտի 25-ին Երեւանի քաղաքապետարանում ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 10/3 հասցեում ծառեր են հատվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի  բնապահպանության վարչության  մասնագետներն այցելել են տվյալ տարածք եւ արձանագրել, որ առկա են 12-26սմ կոճղի տրամագծով  յոթ հատ թեղի տեսակի հատված ծառերի կոճղեր: Ըստ այդմ տեղում կազմվել է համապատասխան արձանագրություն։ Դեպքի մասին տեղեկացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի