23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաչատուր Սուքիասյանը հորդորեց եղբորը առաջադրվել

Այսօր ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Եղբայրս հորդորեց ինձ  ընդունելու այս որոշումը.

Առաջադրվելով Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու` ցանկանում եմ հասարակությանը տեղեկացնել այդ որոշման շարժառիթների մասին:

Առաջին. եղբորս` Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը ես համարում եմ անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ քաղաքական հետապնդում: Այդ քայլը մեծ դժգոհություն է առաջացրել ընտրողների, հասարակության լայն շրջանակներում եւ, իհարկե, մեզ մոտ:

Դա ես հերթական հաշվեհարդար եմ համարում Խաչատուրի հանդեպ նրա քաղաքացիական դիրքորոշման պատճառով եւ գտնում եմ, որ պետք է պայքարեմ այդ անարդարության դեմ` շարունակելով նրա պատգամավորական գործունեությունը:

Երկրորդ. Խաչատուրի համար ամենեւին էլ ինքնանպատակ չէր խորհրդարանում լինելը, նա տնտեսությանը վերաբերող բազմաթիվ օրինագծեր,  նախաձեռնություններ, ծրագրեր ունի եւ ցանկանում է, որպեսզի այդ ծրագրերն իրականանան: Եվ եղբայրս հորդորեց ինձ ընդունել այս որոշումը:

Երրորդ. Բոլորը շատ լավ գիտեն, որ այս ընտրատարածքում միշտ եղել է սուր, բայց քաղաքակիրթ մրցակցություն մի քանի թեկնածուների միջեւ: Եվ մենք ցանկանում ենք, որ այդ արդեն ձեւավորված ավանդույթը այսուհետ եւս շարունակվի:

Չորրորդ. Իմ առաջադրումը նաեւ ինչ-որ չափով արձագանք է հասարակության պահանջին:

Համոզված եմ, որ ընտրողների քվեն ստանալու դեպքում կարող եմ արդյունավետ աշխատել Ազգային ժողովում: Ունեմ աշխատելու, ղեկավարելու մեծ փորձ, լավ պատկերացնում եմ տնտեսությունը, գիտեմ տնտեսությանը խոչընդոտող գործոնները, որոնք կարելի է մեղմացնել կամ վերացնել` կատարելագործելով եւ բարելավելով օրենսդրությունը: Իմ շուրջը համախմբված տնտեսագետների ու իրավաբանների արհեստավարժ թիմը կօգնի ինձ իրականացնելու իմ պատգամավորական գործառույթները’:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ