22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սուքիասյանին մերժեցին գրանցել

Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր` մարտի 28-ին, մերժեց  պատգամավորության թեկնածու  գրանցել անկուսակցական, “Սիլ կոնցեռն” ընկերության կորպորատիվ ուսուցման կազմակերպիչ Խաչատուր Սուքիասյանին : Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, նա վերջին 5 տարում բացակայել է Հայաստանից:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում  առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել նաեւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը: Նա եւս անկուսակցական է, եւ “Հայէկոնոմբանկ”-ի խորհրդի նախագահն է:

Բացի նրանից, թիվ 10-ում առաջադրվել են եւս 2 թեկնածու` ՀՀԿ-ից անկուսակցական “Նուշիկյան ասոցացիա” ՍՊԸ նախագահ Գարեգին Նուշիկյանը, ինքնառաջադրմամբ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Գագիկ Շահնազարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ