22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պաշտպանն արձանագրել է նաեւ Գյուղատնտեսության ոլորտի թերություններն ու դրական միտումները

Այսօր հրապարակվել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գնահատականը`  կապված ՀՀ Գյուղատնտեսության նախարարության 2011թ  զարգացումների  հետ: Մասնավորապես.

‘ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

ՀՀ գյուղատնտեսության նախարարության նորաստեղծ սննդամթերքի ան­վտան­­գության պետական ծառայության կողմից դեռեւս լիարժեք հսկողություն չի իրականացվել մսամթերքի վաճառքի նկատմամբ, մինչդեռ  գյուղատնտեսության նախարարության գործառույթների շրջանակն, ի թիվս այլ բնագավառների,  ընդգրկում է նաեւ սննդամթերքի անվտանգությունը:

Չի ներդրվել գյու­ղա­տն­տեսական ապահովագրությունը, այնինչ նման ապահովագրությունը կարող է ապահովել բնական աղետների հետեւանքով  գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին հասցված վնասների փոխհատուցումը:

Չնայած ապրանքարտադրողների հա­մար տնտեսվարման բա­րե­նպաստ մի­ջա­վայ­ր ստեղծելուն, նախարարության կողմից ձեռնարկված գործնական ու դրական քայլերին,  արդյունքները բավարար չեն եղել:

Նախարարության ան­վտան­­գության պետական ծառայությունը չի իրականացրել պատշաճ հսկողություն հաց արտադրող ընկե­րու­թյուն­­ների գործունեության նկատմամբ:

Հան­րա­պետությունում առկա չէ սպանդանոցային բավարար ցանց՝ անասնագլխաքանակի մորթը պատշաճ ձեւով իրականացնելու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում արձանագրված դրական զարգացումները

Գյուղատնտեսության բնագավառում նա­խորդ տարվա համեմատ համախառն արտադ­րանքի աճը կազմել է շուրջ 14.1 տոկոս, ո­րի ա­վելացումը եղել է անաս­նա­պա­հա­կան հիմնական մթերքների արտադրության, ձկնա­բու­ծության, բանջարեղենի, պտուղների ծավալների մեծացման հաշվին:

2011 թվականին հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 34.8 տոկոսով, էականորեն բարձրացել է մշակա­բույսերի բերքատվությունը եւ արտադրության արդյունավետությունը:

Դրական տեղաշարժեր են գրանցվել պտղաբուծության բնագավառում: Պտղի համախառն արտադրանքը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 83.7 տոկոսով: Աճ է գրանցվել նաեւ բուսաբուծական մյուս մթերքների արտադրության ուղղությամբ:

Վերամշակող ընկերությունների կողմից բանջարեղենի եւ պտղի մթերումները գերա­զանցել են նախորդ տարվա մակարդակը, համապա­տասխանաբար` 1.7 եւ 3.9 անգամ: Պտուղ­բանջա­րեղենի մթերում­­ների դիմաց վճարումները կատարվել են ամբողջությամբ:

Գյուղատնտեսական մթերքների իրացման գործընթացին աջակցելու նպատակով Երեւան քաղաքում,  յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին, կազմակերպվել են գյու­ղա­տն­տեսական մ­թերք­ների տոնավաճառներ:

Զգալի աշխատանքներ են տարվել գյուղա­տնտե­սությունում գործու­­նեություն իրակա­նացնող տնտեսավարողներին մատչելի պայմաններով վարկա­վորելու ուղղու­թյամբ: Ծրագրի երկու փուլերով տրամադրվել է տոկոսա­դրույքի սուբսիդավորմամբ ավելի քան 25 հազ. միավոր վարկ՝ 17.4 մլրդ դրամ գումարով:

Նախարարության նախաձեռնությամբ կատարվել են օրենս­դրական փոփո­խություն­ներ, որոնք հնարա­վորություն են ընձեռում գյուղա­տնտեսու­թյունում օգտա­գործվող տրակ­տորների, այլ տեխնիկայի, պա­րար­տանյութերի, սերմերի, թունաքի­միկատ­ների ներմուծումը, ինչպես նաեւ ներքին շուկայում, իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելով նպաստել այդ ռեսուրսների` գյուղատնտեսությունում տնտեսվարողների կողմից ձեռք բերման մատ­չելիությանը, դրանց ներմուծման եւ օգտագործման ծավալների ընդլայնմանը:

Աջակցություն է ցուցա­­­­­­­­բերվել կոոպերատիվների տեխնիկական միջոցների հագեցվածության մակար­­­­­­­­դակի բար­ձրացման ուղղությամբ: Հանրա­պետու­թյան անասնա­պա­հու­թյամբ մասնագիտացված 5 մարզի 33 համայնքներում ստեղծվել են սպառողական կոոպե­րատիվ­ներ:

Henaran.am -ին հաղորդում են ՀՀ ՄԻՊ լրատվական ծառայությունից

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ