Արտակ Հերիքյանը կլքի՞ “Ժամը” լրատվականը
Henaran.am-ի տեղեկություններով, “Արմենիա” հեռուստաընկերության “Ժամը” լրատվական ծրագրի տնօրեն Արտակ Հերիքյանի պաշտոնը իջեցվել է: Նա այսուհետ կվարի միայն “Ժամը” լրատվականը:
Որոշ տեղեկություններով, նա չհամաձայնելով այդ որոշման հետ` հայտարարել է, որ ընդհանրապես դուրս է գալիս “Արմենիա”-ից: Չնայած նշենք, որ շաբաթ-կիրակի օրերին Արտակ Հերիքյանը եթերում էր:
Մեզ չհաջողվեց խոսել “Արմենիա” հեռուստաընկերության ղեկավարության հետ. տնօրեն Դավիթ Ավետիսյանի ընդունարանից ասացին, որ դժվար այսօր կարողանանք տնօրենի հետ խոսել եւ խորհուրդ տվեցին լրատվական ծառայություն զանգահարել: Այստեղից էլ ճշտելով, թե ինչ հարցով ենք պատրաստվում դիմել ղեկավարությանը` ասացին` ուշ զանգահարեք:
Արտակ Հերիքյանը առավոտյան խնդրեց զանգահարել մեկ ժամից, քանի որ ինքը ժողովի: Ապա մեր հեռախոսազանգերին նա այդպես էլ չարձագանքեց: