16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարագյաններին քվե է պետք. Արթիկի քաղաքապետը ստիպո՞ւմ է

Արթիկի քաղաքապետ ՀՀԿ անդամ Խաչատուր Վարագյանը հանձնարարել է իր ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակիցներին, որպեսզի յուրաքանչյուրը 25 հաստատ ձայն բերի նրա եղբոր` թիվ 36 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մխիթար Վարագյանի օգտին: Henaran.am-ի թղթակիցը գնացել է խմբագրության էլ-փոստով ստացված նամակի հետքերով:

Հիշեցնենք, այդ նույն ընտրատարածքում թեկնածու են նաեւ “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ԲՀԿ-ից` ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը եւ ՕԵԿ-ից Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը: Վերջինս  Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի եղբայրն է, եւ նա այժմ արձակուրդում է:

“Թող քաղաքապետն էլ արձակուրդ գնա եւ ախպորը օգնի, թե չէ ստիպում ա մեզի…”,-նշել են արթիկցիները:

Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը Henaran.am-ի հետ զրույցում նախ համաձայնեց լսել հարցը: Սակայն հարցի կեսից ընդհատեց եւ ասաց.” Գիտեք ինչ, անջատեք հեռախոսը, կգաք այստեղ հարցազրույց կտամ”: Իսկ նրա թեկնածու եղբայրը` Մխիթար Վարագյանը, ասաց` փորձել մի քիչ հետո, քանի որ զբաղված է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ