25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սյունիքում թեժ է

Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նախապես հրավիրած նիստը հետաձգեց: Օրակարգում Աժ պատգամավորության առաջադրված թեկնածուների գրանցումն էր:

Նշենք, որ այստեղ առաջադրվել են ՀՀԿ-ից Հայկ Գրիգորյանը, անկուսակցականներ Մալիկ Թելունցը, Սամվել Հարությունյանը, Թաթուլ Հակոբյանը, Վարազդատ Վարդազարյանն ու Արտակ Սիսակյանը: Վերջինս ինքնաբացարկի դիմում  է ներկայացրել: Իսկ հանձնաժողովի նիստը հետաձգվեց այն պատճառով, որ թեկնածու Սամվել Հարությունյանից կա դիմում-բողոք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատու Թաթուլ Հակոբյանը վերջին հինգ տարում չի բնակվել Հայաստանում: Թիվ 37 ԸԸՀ-ի նիստը կկայանա ապրիլի 1-ին:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի, վաղը թեկնածուների գրանցման վերջին օրն է:

Ի դեպ, ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ Թաթուլ Հակոբյանի փաստաթղթերը իրավական առումով խնդիր չունեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ