23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրայինի Նվերը դեմ չի Նիկոլի եւ Սամվել Ալեքսանյանի բանավեճին. Հայկական ժամանակ

Հանրային հեռուստաընկերության  “Հարցազրույց” հաղորդաշարը խնդիր չի տեսնում թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Ալեքսանյանի բանավեճը կազմակերպելու հարցում:

“Ես կփորձեմ, մեր մտքով էլ է անցել նման բան”,-երեկ “Հայկական ժամանակի” հետ թղթակցի զրույցում ասել է հաղորդաշարի վարող Նվեր Մնացականյանը: Նա ասել է, որ դա կարելի  է անել ապրիլին,  քարոզարշավի մեկնարկից հետո:

Թերթի թղթակցի ճշտող հարցին, թե ո՞ր դեպքում է հնարավոր, որ այդ բանավեճը չկազմակերպեն, Մնացականյանն ասել է, որ իր իմանալով` Ալեքսանյանը Հայաստանում չէ: Թղթակիցը տեղեկացրել է, որ նա խոստացել է եկող շաբաթ Հայաստան վերադառնալ:

“Դե, եթե համաձայն են, այդտեղ մեծ խնդիր չկա: Նախընտրական ժամանակահատվածն ինչի՞ համար է` քաղաքական բանավեճերի եւ հանդիպումների”,- ասել է հաղորդավարը:

Իսկ հնարավո՞ր է` հեռուստաընկերության ղեկավարությունը թույլ չտա: “Հեռուստաընկերության ղեկավարությունը երբեւէ էդպիսի արգելքներ չի դրել: Չկա այդպիսի բան: Ուղղակի բանավեճերը Հայաստանում շատ դժվար են անցկացվում եւ կազմակերպվում, ինքներդ գիտեք”,- թերթին ասել է Մնացականյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ