25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Աջափնյակում ծառեր են հատվել, քաղաքապետարանն ու ոստիկանությունը կգործեն միասին

Մարտի 25-ին Երեւանի քաղաքապետարանում ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 10/3 հասցեում ծառեր են հատվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի  բնապահպանության վարչության  մասնագետներն այցելել են տվյալ տարածք եւ արձանագրել, որ առկա են 12-26սմ կոճղի տրամագծով  յոթ հատ թեղի տեսակի հատված ծառերի կոճղեր:

Ըստ այդմ տեղում կազմվել է համապատասխան արձանագրություն։ Դեպքի մասին տեղեկացվել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության Երեւան քաղաքի բաժնին: Միաժամանակ, սահմանված կարգով, գրություն է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի Աջափնյակի բաժին` համապատասխան ընթացք տալու համար:

Ավելորդ չենք համարում նաեւ տեղեկացնել, որ մասնավոր սեփականություն հանդիսացող նշված տարածքում որեւէ շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն Երեւանի քաղաքապետարանը չի տրամադրել:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատավական ծառայությունից

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ