16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է ընտրախախտումների բացահայտման աշխատանքային խումբ

ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այսօր  ‘Կոնգրես’ հյուրանոցում տեղի ունեցավ համաժողով ազատ եւ արդարացի ընտրություններին առնչվող հարցերի շուրջ: Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից:

Համաժողովի նպատակն է հանրությանը պարզաբանել եւ իրազեկել ազատ, արդարացի եւ արժանահավատ ընտրությունների անցկացման հարցում իրավապահ մարմինների ունեցած պարտավորությունների մասին: Համաժողովում բացման խոսքով հանդես եկան  ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանը,  Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը:

‘Ընտրությունների օրինականության ապահովման գործում իր առանցքային դերն ունի իրավապահ համակարգը՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի օրենսդրական երաշխիքների կիրառմամբ, ընտրախախտումների բացահայտմամբ եւ մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելով: Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության գրավականը նախեւառաջ կանխարգելիչ միջոցառումներն են եւ այս կոնֆերանսը կարեւորում ենք հենց այդ համատեքստում, որը կոչված է տեղեկացնելու հանրությանը  ընտրախախտումների համար քրեական օրենսգրքով նախատեսված  պատասխանատվության եւ պատժամիջոցների մասին’,- ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Նրա ներկայացմամբ՝ իրավապահ մարմինների խնդիրն է  նախ կանխարգելել ընտրական իրավունքի դեմ ոտնձգությունները, երկրորդ՝ խախտումներ արձանագրվելու դեպքում` հետեւողական լինել համարժեք քրեաիրավական գնահատական տալու հարցում: ‘Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը, պատշաճ քննության առարկա կդառնա’: Արձանագրելով, որ նախորդ տարիներին ձեւավորվել է դրական փորձ՝ ընտրախախտումերի վերաբերյալ հաղորդումների օպերատիվ արձագանքման՝ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն իսկ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ,  այլ նաեւ իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում՝ քննարկման առարկա դարձնելով  ընտրախախտումների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ պարունակող  մամուլի հրապարակումները:

Իր խոսքում դեսպան Հեֆերնը կոչ արեց հետաքննել ընտրախախտումների բոլոր դեպքերը. ‘Մենք ողջունում ենք իշխանությունների հայտարարություններն ազատ, արդարացի եւ արժանահավատ ընտրությունների կարեւորության վերաբերյալ եւ նրանց խոստումները ընտրախախտումները հետաքննելու եւ մեղավորներին պատժելու  վերաբերյալ:  Կարեւորն իրականացումն է եւ այստեղ իրավապահ մարմինները շատ կարեւոր դերակատարում ունեն’:

Դեսպան Հեֆերնը նաեւ շեշտադրեց ընտրությունների դիտարկման հարցերում քաղաքացիական հասարակության ջանքերի կարեւորությունը եւ կոչ արեց տեղական կազմակերպություններին աշխատել միասին` ապահովելու իշխանությունների հաշվետվողականությունը:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ