25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերբ մարդակերները ձերբակալված են

Լուկա Բոժովիչ

Մադրիդի ոստիկանությունը քրեական գործ է  հարուցել սերբական հանցավոր խմբի դեմ: Նրա անդամները մեղադրվում են մարդկանց սպանելու եւ նրանց ուտելու մեջ, տեղեկացնում է “Утро.ru”-ն:

Ոստիկանության տվյալներով` 37-ամյա Միլան Յուրիշիչը մեղադրվել է “Զեմունի կլան” խմբավորման իր մեղսակիցներից մեկից փող գողանալու մեջ: Նա փորձել է թաքնվել Մադրիդում, սակայն նրան գտել են եւ ծեծելով սպանել:

Պարզվել է, որ սպանությունից հետո խմբավորման ղեկավար Լուկա Բոժովիչը ստիպել է խմբավորման մյուս անդամներին ուտել նրա մնացորդները: Մահացածի ոսկորները նետել են Մադրիդի Մանսանարես գետը: Ոստիկանությունը դրանք հայտնաբերել է 2009-ին:

Ներկա պահին հանցագործության բոլոր մասնակիցները ձերբակալված են: Սպանությունը պատվիրողին ձերբակալել են դեռեւս 2010-ին, իսկ Բոժովիչին ձերբակալել են փետրվարին Վալենսիայում: Հենց նրա բնակարանում էլ հայտնաբերվել են հանցանշանները, որոնք ապացուցել են նրա մասնկացությունը Յուրիշիչի սպանությանը: Բոժովիչին կհանձնեն Սերբիային, սակայն չի բացառվում, որ նրան կարող են դատել նաեւ Իսպանիայում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ