Նրանք Թամամին մենակ թողեցին /վիդեո/
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, ինչպես նաեւ ոստիկանության նախկին աշխատակիցներ Վահան Խանզադյանի ու Արմեն Պողոսյանի նկատամամբ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը վճիռ կայացրեց:
Արմեն Վահանի Պողոսյանին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 2/երկու/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2/երկու/ տարի ժամկետով, ազատազրկման ձեւով պատժի ժամկետին հաշվակցել կալանքի տակ պահելու 11/տասնմեկ/ ամիս 10/տաս/ օրը:
Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` Արմեն Պողոսյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան 2/երկու/ տարի ժամկետով:
Արմեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել եւ նրան անհապաղ ազատել կալանքից:
Վահան Սարգսի Խանզադյանին ճանաչել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 2 /երկու/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2/երկու/ տարի ժամկետով, ազատազրկման ձեւով պատժի ժամկետին հաշվակցել կալանքի տակ պահելու 11 /տասնմեկ/ ամիս 12/տասներկու/ օրը:
Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` Վահան Խանզադյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան 2/երկու/ տարի ժամկետով:
Վահան Խանզադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել եւ նրան անհապաղ ազատել կալանքից:
Դատարանի դահլիճից ազատ արձակվածները թանկարժեք մեքենաներով հարազատների եւ ընկերների հետ հեռացան` ոչինչ չասելով լրագրողներին: