04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատախազությունը հիշեց կենսաթոշակների գործը

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում շարունակվում է կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2012 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ  մեղադրանք  է առաջադրվել 24 անձանց, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Կալանավորված անձանցից 5-ը սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ […]

“Սիվիլիթասի” դատական բողոքի քննումը հետաձգվեց

Այսօր` սեպտեմբերի 18-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ հետաձգեց “Սիվիլիթաս” հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից  25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Նիստը հետձագվել է դատախազի և քննիչի բացակայության պատճառով: Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 26-ին` ժամը 15:30-ին:

14-ամյա հաշմանդամ երեխայի բռնաբարության մեջ կասկածվող տղամարդը կախվել է

Սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Շենգավիթի բաժին ահահզանգ է ստացվել, որ Նորագավիթի դաշտում մարդ կա կախված: Նշված վայր մեկնած Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել Նորագավիթի բնակիչ 45-ամյա Վ. Քալաշյանը: Այս մասին հայտնում է ֆոտալրագրող Գագիկ Շամշյանը, ում Նորագավիթում պատմել են, որ նույն օրը նրան […]

Քրեական գործ կես միլիոն դրամի համար. Սուրենյանցը խոստովանում է

‘Դա քաղաքական պատվեր չէ, ուղղակի որոշակի մարդկանց անփութության հետևանք է, որի պատճառով հայտնվել ենք այս գործի մեջ’,- այսպես պատասխանեց “Հանրապետություն” կուսակցության քաղաքական խորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը Henaran.am-ի հարցին, արդյոք քաղաքական ենթատեքստ կա իր դեմ հարուցված քրեական գործում: Հիշեցնենք, Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ […]

Մի ոտնահարեք գիտնականներին

Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես կոչել գիտությամբ զբաղվող անձին գիտնական, թե՞ գիտաշխատող: Ոմանց կողմից հղումներ են կատարվում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին, ով խորհրդային տարիներին ՀԿԿ Կենտկոմում,  երբ իրեն կոչել են  գիտնական, իբր հուզմունքով պատասխանել է` “Օ ոչ, մենք գիտնականեր չենք, մենք գիտաշխատողներ ենք”: Սակայն ի տարբերություն իրեն վկայակոչողների, Վիկտոր Համբարձումյան գիտնականը գիտեր որտեղ և […]

Եվրոպայի հոգեւոր առաջնորդները պաշտոնական գրություն են ուղղել Գարեգին Բ-ին

Սաֆրով Սեպտեմբեր 13-ից 14-ը Հունաստանի Կրետե կղզում գումարվեց Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի տարեկան ժողովը: Ժողովի ընթացքում ի շարս այլ հարցերի քննարկվեց նաև Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ազատ արձակման հարցը: ԵԵԿ Կենտրոնական կոմիտեի անդամները ցավ են արտահայտել Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործին շնորհված անհարդուրժելի ներման կապակցությամբ` իրենց համերաշխությունն ու զորակցությունը […]

Ծնողազուրկ երեխային ցանկացել են գնել 7000 դոլարով /վիդեո/

Գյումրիում տիրող զարհուրելի ու ահագնացող չափերի հասնող աղքատության ենք ականատես լինում ամեն օր, երբ օգնություն բաժանելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով շրջագայում ենք քաղաքի ծայրամասային տնակային ավաններում ու թաղամասերում: Ավելին, աղքատությունից զատ ընտանեկան դժբախտությունների պատմություններ ենք լսում, որոնցից չհուզվելու համար մարդ պարզապես պետք է քար սիրտ ունենա: Այսօր ներկայացվող մեր հերթական տեսանյութը ծայրահեղ աղքատության մեջ հայտնված […]

Ոստիկանները զգոնացել են. կասկածելի փաթեթ սուպերմարկետում.Հայկական ժամանակ

Անցած շաբաթ օրը ՀՀ ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժնում աննախադեպ մեծ հավաք էր: Տարօրինակն այն էր, որ բաժնին հարող տարածքներում կային նաեւ կինոլոգներ` իրենց հատուկ վարժեցված շների հետ: Այդ շներին սովորաբար օգտագործում են այն ժամանակ, երբ հաղորդում է ստացվում այս կամ այն հաստատությունում տեղադրված ռումբի մասին: “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հարցին, թե ինչ է պատահել, ոստիկանները խորհրդավոր […]

Երկուսից ո՞ւմ հարսանիքին է մասնակցել էլիտան. Հրապարակ

Ըստ  “Հրապարակ”-ի,  շաբաթ օրը Հայաստանում հարսանիքների շքերթ էր: “ՀՀԿ բարձրագույն էլիտայից ոչ մեկը ջան չէր արել հասնել Գորիս` մասնակցելու Սուրեն Խաչատրյանի դստեր հարսանիքին: Լիսկայի փեսան՝ Էրիկ Համբարձումյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, դասախոսում է Տնտեսագիտական համալսարանում: Նույնը օրը Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր՝ երգչուհի Լուսինայի հարսանիքն էր, որին ներկա է եղել ողջ էլիտար տուսովկան: Սերժ Սարգսյանը, […]

Ծառուկյանը սպառնացե՞լ է. Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթի  լավատեղյակ աղբյուրներն տեղեկացրել են, որ  օրերս, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր մոտ է կանչել Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Մեհրաբյանին եւ ասել, որ չպետք է “խանգարի” իր փեսա Կարապետ Գուլոյանի վերընտրվելուն: Թերթը նշում է, որ ի սկզբանե ասվել է, թե Մեհրաբյանը ձեւական է դրել իր թեկնածությունը, սակայն վերջինս հայտարարում է, որ ինքը շատ լուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի