Երկուսից ո՞ւմ հարսանիքին է մասնակցել էլիտան. Հրապարակ
Ըստ “Հրապարակ”-ի, շաբաթ օրը Հայաստանում հարսանիքների շքերթ էր:
“ՀՀԿ բարձրագույն էլիտայից ոչ մեկը ջան չէր արել հասնել Գորիս` մասնակցելու Սուրեն Խաչատրյանի դստեր հարսանիքին:
Լիսկայի փեսան՝ Էրիկ Համբարձումյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, դասախոսում է Տնտեսագիտական համալսարանում:
Նույնը օրը Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր՝ երգչուհի Լուսինայի հարսանիքն էր, որին ներկա է եղել ողջ էլիտար տուսովկան: Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, տիկին Հրանուշը, խորհրդարանական գեներալիտետն ու լիքը հեղինակություններ ՀՀ-ից եւ ՌԴ-ից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը երկու հարսանիքներին մասնակցելու հրավեր է ունեցել, ոչ մեկին չի մասնակցել: Իսկ ահա “մասնավոր այցով” գործուղման մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանը նույն օրն ինքնաթիռից արագ իջել է ու տրապից “նա բալ”` խնամու ուրախությանն է մեկնել:
Քոչարյանը նույնպես չի մասնակցել այդ հարսանիքին, չնայած որդին՝ Լեւոնը, փեսացուի քավորն է եղել: Պատճառներն անչափ տրիվիալ են. բացի այն բանից, որ չի ցանկացել նույն օդը շնչել “կոնկուրենտ ֆիրմայի” հետ, նա Մոսկվայից Հայաստան է վերադառնալու սեպտեմբերի 23-ին:
Դարձյալ տրիվիալ պատճառով, սեպտեմբերի 21-ին նա “չի կարող” լինել Հայաստանում, այլապես ստիպված պետք է լինի մասնակցել Անկախության տոնին, որին սովորաբար երբեք չի մասնակցում:
Պատճառը թերեւս այն չէ, որ արհամարհում է այդ տոնը, այլ շարքայինի կարգավիճակում չի ցանկանում լինել: Մնում է հավելել, որ Մանուկյանի դստեր հարսանիքը տեղի է ունեցել “Օջախում”,-գրում է թերթը: