28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գործող գյուղապետերը չեն վերընտրվել

Սյունիքի մարզի Դարբասի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը, Նորավանի գյուղապետ Լավրենտիկ Առաքելյանը եւ Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը չեն վերընտրվել: Նրանք երեքն էլ ՀՀԿ-ական են: Նախնական տեղեկություններով, այդ գյուղերում ընտրվել են անկուսակցականներ համապատասխանաբար Մայիս Միրզոյանը, Արարատ Պետրոսյանն ու Սլավիկ Պապյանը:

Ապտակել է օպերատորին

Սեպտեմբերի 9-ին, ժամը 15.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ վստահված անձ Ֆլորա Թամազյանը Աքորի գյուղում ապտակել է օպերատորին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Աքորի գյուղի ակումբի շենքում տեղակայված թիվ 31/01 ընտրատարածքում, գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Կամո Սիմոնյանի վստահված անձ Ֆլորա Թամազյանը ժամը 15.00-ի սահմաններում խոչընդոտել է իր լրագրողական լիազորությունները կատարող […]

Պատռված քվեաթերթիկներ

Սեպետեմբերի 9-ին կայացած Կապանի քաղաքապետի ընտրություններում մեկ թեկնածու կա՝ հանրապետական, Հայփոստի Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  շարունակվում է քվեաթերթիկների տեսակավորումը եւ հաշվարկը: Այստեղ մեծ թիվ են կազմում անվավեր քվեաթերթիկները. ընտրողները մի քանի նշում են արել: Միաժամանակ ընտրողներից ոմանք պատռել  են քվեաթերթիկը եւ դրել քվեարկության ծրարի մեջ: Հիշեցնենք, որ գործող քաղաքապետ, դաշնակացկան Արտուր […]

Ոստիկանությունն արձագանքել է Henaran.am-ի հրապարակմանը

Հայաստանի ոստիկանությունը արձագանքել է Henaran.am-ի “Անունը չկար ընտրացուցակում” հրապարակմանը: “Ըստ «Henaran.am» ինտերնետային կայքէջի “Անունը չկար ընտրացուցակում” հրապարակման` Վանաձոր քաղաքի բնակիչ Գուրգեն Մաթեւոսյանը չի կարողացել գտնել իր անունը 30/38 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, եւ քաղաքացու անունը ընտրողների ցուցակում չլինելու փաստը հաստատել է նաեւ ընտրական տեղամասի նախագահ Անահիտ Խանզադյանը: Ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1936 […]

Մոտ 50 տոկոսը մասնակցել է ՏԻՄ ընտրություններին

Հայաստանի Արարատի, Արմավիրի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություներին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 49,52 տոկոսը: Մասնավորապես, Վանաձոր քաղաքում ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 46.31 տոկոս, Աշոցքում՝ 35.61 տոկոս, Գյումրիում՝ 36.40 տոկոս, այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցող 125 657 ընտրողից ընտրություններին մասնակցել են 45 745-ը, Կապանում՝ 56.95 տոկոս, […]

Անունը չկար ընտրացուցակում

                   “Աստված ինձ հանել է մարդահամարից, բայց ես դեռ չեմ մահացել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց վանաձորցի Գուրգեն Մաթեւոսյանը, ով թիվ 30/38 ընտրատեղամասում փորձում էր գտնել իր անունը, սակայն այդպես էլ չգտավ: 30/38 ՏԸՀ նախագահ Անահիտ Խանզադյանը մեզ տեղակացրեց, որ Գուրգեն Մաթեւոսյանի անունը չկա իրենց տեղամասի ցուցակներում: Վերջինս մի […]

Ովքեր են թեկնածուները

Ներկայացնում ենք հանրապետության քաղաքային համայնքներում ընթացող համայնքի ղեկավարների թեկնածուների անվանացանկը: Արարատի մարզ Վեդի Վարուժան Բարսեղյան-ՀՀԿ Նշան Զադոյան-անկուսակցական   Մասիս  քաղաք Սաշա Հակոբյան-ՀՀԿ Կարապետ Օհանյան-ԲՀԿ:   Արմավիրի մարզ   Մեծամոր Աշոտ Գրիգորյան-անկուսակցական Ռոբերտ Գրիգորյան-ՀՀԿ   Էջմիածին Կարեն Գրիգորյան-անկուսակցական Արմինե Հովհաննիսյան-անկուսակցական     Շիրակի մարզ   Արթիկ Արսեն Աբրահամյան-ՀՀԿ Խաչատուր Վարագյան-ՀՀԿ   Գյումրի Անդրանիկ Ավետիսյան-անկուսակցական Սամվել Բալասանյան-ԲՀԿ […]

Արթիկ. ո՞վ կարող է ապացուցել կրկնակի քվեարկությունը

Henaran.am-ին Արթիկից քիչ առաջ տեղեկացրին, որ տեղամասերում կրկնակի քվեարկության դեպքեր են արձանագրվել, եւ այդ մասին թեկնածուները բողոք-դիմում են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Սակայն, թիվ 36 ԸԸՀ-ի հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ նման բողոքներ կան: “Ես հիմա 3-րդ ընտրատեղամասում եմ, քվեարկությունը բնականոն  ընթանում է: Կամ ով կարող է ապացուցել կրկնակի քվեարկությունը: Գրանցամատյանում […]

Վանաձորում թանաքը էլ չի ցնդո՞ւմ. ընտրողները ակտիվ չեն

Վանաձորում լուրեր են տարածվել, որ մի քանի տեղամասերում ընտրողների անձնագրերի վրայից կնիքներն անհայատանում են: Henaran.am-ը զրուցեց տեղամասային ընտրական  հանձնաժողովների նախագահների հետ: Թիվ 30/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի  նախագահ Մարտուն Բեգլարյանը հերքեց այդ լուրերն ասելով՝ “Նման տեղեկություն առաջին անգամ եմ լսում”: Նշենք, որ Վանաձորի Հելիսինկյան գրասենյակը հայտարարություն է տարածել, ըստ որի Վանաձորում խախտումներ են նկատվում: Թիվ  30/ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի