05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գյուղապետ դարձած ՕԵԿ-ականը ալկաշի ու “փախածի” մեկն է. 168 ժամ

ՀԱԿ ներկայացուցիչ, “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը “168 ժամ” թերթի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես` Շիրակի մարզի Փանիկ գյուղի մասին, ասել է. “Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը` ՕԵԿ քվոտայով ներկայացված անձը, իր կրիմինալ հովանավորյալ, կրիմինալի օգնությամբ ընտրատարածքներում 12 ժամ անընդհատ պրովոկացիաներ է արել, սադրանքներ հրահրել: Երբ Վովա […]

“Գորիկ Գուրգենիչը” Իսագուլյանի ազատման պատճառ. Ժողովուրդ

Ազգային Ժողովում ՀՀ նախագահի արդեն նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի պաշտոնանկությանը բավական հետաքրքիր միջադեպ է նախորդել: Ըստ “Ժողովուրդ”-ի,  օգոստոսի 31-ին Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին տրված հրապարակային հրահանգը, թե “Գորի՛կ Գուրգենիչ, խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ` հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու”` նախագահականում բախման առիթ է դարձել: […]

Ինքնասպան եղած զինվորի հայրը նույն օրը վերընտրվել է. Հայկական ժամանակ

Նախօրեին Երեւանի Քանաքեռի զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արման Սարգսյանի դին: Նա Շիրակի Բյուրակն գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Սեյրան Սարգսյանի որդին էր: Նույն օրը հայրը վերընտրվել է գյուղապետի պաշտոնում: Այս ամսին տեղեկացնում է “Հայկական ժամանակ”-ը: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից երեկ հայտնեցին, որ զինծառայողի մահվան հետ կապված ՀՀ ՊՆ ՔԾ 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի […]

Քոչարյանը ճշտվում է Մոսկվայի հետ. Հրապարակ

Մի քանի օրից Մոսկվա կմեկնի Ռոբերտ Քոչարյանը: Այսմ մասին տեղեկացնում է “Հրապարակ”-ը: Հասկանալի է, ֆորմալ` “ԱՖԿ-Սիստեմայի” գործերով, իսկ իրականում այդ այցը բավականին հետաքրքիր է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռւսսմուսենի` տարածաշրջան կատարած այցի, Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների հետաձգման, ռուսական դժգոհության, սեպտեմբերի 21-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններին մասնակցելու սպասվելիք հայտարարության եւ ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության ֆոնին` Մոսկվայի հետ ճշտվելու […]

Հունգարիայի օմբուդսմանը արդարադատության նախարարից պահանջել է Սաֆարովի արտահանձնման փաստաթղթերը

Մատե Սաբոն` Հունգարիայի հիմնական իրավունքների օմբուդսմանը ՄՏԻ- կենտրոնական հունգարական ինֆորմացիոն գործակալությանը հղած հաղորդագրության մեջ հայտնում է, որ օգտվելով իրեն` օրենքով ապահովված իրավունքից` պատասխան է սպասում հանրային եւ արդարադատության նախարար` Տիբոր Նավրաշիչիչ ՙարտահանձման նախապատրաստման, հունգարական կառավարության որոշումը հիմնավորող հանգամաքների, պատճառների, ադրբեջանական կառավարության կողմից տրված կոնկրետ գրավոր պարտավորությունների, ինչպես նաեւ արտահանձնումից անցած ժամանակաշրջանում կատարված կամ կատարման նախատեսվող […]

Ավագ դատախազին կաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազի սեպտեմբերի 6-ի  որոշմամբ հարուցվել է քրեական գործ` քաղաքացու կողմից փաստաթղթեր կեղծելու եւ դրանց օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազին կաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ, որի նախաքննությունը հանձնարարվել է  ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել  է, […]

Սեռական հարաբերություն ունենալուց հետո ծեծել են Կոմայգու տրանսսեքսուալին

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, օրերս արտառոց դեպք է գրանցվել Շիրակ հյուրանոցի մերձակայքում, այսպես կոչված` Կոմայգում: Ինչպես մեր թղթակցին պատմել են ականատեսները, երկու հոգի մոտեցել են այստեղ ծառայություն առաջարկող տրանսսեքսուալներից մեկին, առաջարկել գումար՝ 50 հազար դրամ` սեռական հարաբերության դիմաց: Վերջինս համաձայնել է, եւ հաճախորդներին ուղեկցել Աբովյան փողոցում գտնվող իր բնակարան, որտեղ էլ սեռական հարաբերությունից հետո, այցելուները ծեծել […]

2,5 ԱՄՆ դոլար` Հայաստանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը 2012թ. սեպտեմբերի 10-ին ստորագրեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի 14-րդ փոփոխությունը կատարելու մասին արձանագրությունը: Նամակ-համաձայնագրի այս փոփոխությամբ մոտ 2,5 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է նախատեսվում` Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման […]

Շարմազանովն անդրադարձավ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չի համարում մեկնաբանել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի վերջին աղմկահարույց հարցազրույցի հետ կապված հարցերը: “Քանի դեռ պարոն Հայրապետյանը ամբողջական կարծիք չի հայտնել իր հարցազրույցի վերաբերյալ, ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել, որովհետեւ կայքերից տեղեկացանք, որ հարցազրույցի մի մասն ինքը հերքել է”,-լրագրողների  խնդրանքով անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին-, ասաց Էդուարդ Շարմազանովը:  

Երեւանի կենտրոնի այգիներում WiFi կտեղադրվի

Շնորհավորելով Հայաստանի Շախմատի հավաքականին համաշխարհային օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել` շախմատիստներին դիմավորելու և մշակութային համապատասխան ծրագիր կամզակերպելու ուղղությամբ: Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարությամբ շարունակվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից, ինչպես նաև Նորքի, Դալմայի այգիների և անտառաշերտով պատված այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված