Ավագ դատախազին կաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազի սեպտեմբերի 6-ի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` քաղաքացու կողմից փաստաթղթեր կեղծելու եւ դրանց օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազին կաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ Ս. Ափոյանը 2012 թվականի մայիսի 8-ին վարկային կազմակերպություն է ներկայացրել տան նկատմամբ սեփականության իրավունքի նախապես կեղծված վկայականն ու նույն տան գնահատման տեղեկանքը, եւ տունը գրավադնելով իր ծանոթի անվամբ` որպես վարկ ստացել է 4.400.000 ՀՀ դրամ եւ խաբեությամբ հափշտակել: Օրեր անց՝ մայիսի 31-ին, Ս.Ափոյանը նույն վարկային կազմակերպություն է ներկայացրել մեկ այլ տան նկատմամբ իրավունքների պետական գրացման վկայականը, գնահատման տեղեկանքն ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր, որը գրավադնելով իր մեկ այլ ծանոթի անվամբ` ստացել է 43.000 ԱՄՆ դոլարի վարկ եւ հափշտակել: Օգոստոսի 31-ին նույն անձը փորձել է նույն վարկային կազմակերպությունից նույն եղանակով ստանալ եւս 40.000 ԱՄՆ դոլարի վարկ իր մեկ այլ ծանոթի անվամբ, սակայն գործարքը չի կարողացել ավարտին հասցնել` իր կամքից անկախ պատճառներով:
Վարկային կազմակերպության իրավախորհրդատու Լ.Զաքարյանը սեպտեմբերի 6-ին հաղորդում է ներկայացրել` Ս.Ափոյանի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ համապատասխանաբար 4.400.000 ՀՀ դրամ եւ 43.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալու եւ յուրացնելու վերաբերյալ: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Ափոյանը բացատրություն է տվել, որ Լ.Զաքարյանի ներկայացրած հաղորդմանը պատշաճ ընթացք չտալու համար Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խ.Բաղդասարյանը պահանջել եւ ստացել է 9.000 ԱՄՆ դոլար կաշառք կաշառք:
Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ եւ այն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու:
Օպերատիվ ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել հիմնավոր ապացույցներ ինչպես Ս.Ափոյանի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, այնպես էլ վարկային կազմակերպության իրավախորհրդատուից ստացված հաղորդմանը ընթացք չտալու համար Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խ.Բաղդասարյանի կողմից իրենց ընդհանուր ծանոթ Ա.Ղուկասյանի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու վերաբերյալ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա նախաքննական մարմինը որոշումներ է կայացրել ՝ Խ.Բաղդասարյանին, Ա.Ղուկասյանին եւ Ս.Ափոյանին քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Ս.Ափոյանին մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, հափշտակության փորձ կատարելու, կաշառք տալու, Ա.Ղուկասյանին՝ կաշառքի միջնորդություն անելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննիչի որոշմամբ Խ.Բաղդասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասովն մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություններ են տրվել համապատասխան մարմիններին օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները Խ.Բաղդասարյանին հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է, արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրենք լրացուցիչ:
Այս մասին Henaran.am-ին հաղորդում կառավարության լրատվական ծառայությունը ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: