05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ամենաազդեցիկ եւ ամենավստահելի ուժը Հանրապետականն է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախօրեին կայացած ՏԻՄ ընտրությունների որակը բարձր է գնահատում է: “Այս ընտրությունները դրական անցան, ժողովրդավարական ընտրություններ էին, աղմկահարույց որեւէ բան տեղի չունեցավ”,-քիչ առաջ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը գոհունակություն հայտնեց, որ  ՀՀԿ հիմնական թեկնածուները բարձր ցուցանիշներով հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում:  “ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ  նախագահական […]

Առայժմ ցուցակների փոփոխության մասին խոսք չկա. Ռուբեն Հակոբյան

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քիչ առաջ խորհրդարանում հրաժարվեց մեկնաբանել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու որոշումը: “Վարչության հայտարարության մեջ շատ լակոնիկ տրված է”,-լրագրողներին փոխանցեց Ռուբեն Հակոբյանը` հրաժարվելով ավելին ասել: Հարցին, թե ո՞վ խորհրդարան կգա Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն, արդյո՞ք “Ժառանգության”  նոր պատգամավորը կլինի ցուցակի հաջորդ հորիզոնականն զբաղեցնող Թեւան Պողոսյանը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց.”Առայժմ ցուցակների փոփոխության […]

Սրբուհին ավանդապաշտ Սիսիանում ջարդեց սառույցը

Սիսիանում կայացած ավագանու ընտրություններում ընտրվել է նաեւ “Սիսիանի ձայն” թերթի խմբագիր, “Երկիր Մեդիա”-ի Սյունիքի թղթակից,  Հայաստանի ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի դասախոս 37-ամյա Սրբուհի Գրիգորյանը: 15 տեղի համար պայքարում էին 22 թեկնածուներ, որից միայն Սրբուհին էր գեղեցիկ սեռի ներկայացուցիչ: Անկուսակցական լրագրողը հաղթեց  237 ձայնով: Henaran.am-ի հետ զրույցում Սրբուհին ասաց, որ լրագրողի մասնագիտությունը կօգնի իրեն ավելի լավ […]

Ձերբակալվել է ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով, սույն թվականի սեպտեմբերի 9-ին, ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը: Վերջինս, “Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ”-ի պահանջների խախտմամբ, արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով, որպես կաշառք պահանջել և ստացել է հավելյալ գումարներ: […]

ՄԻԵԴ կներկայացվի ադրբեջանական քսենոֆոբիայի նոր փաստական տվյալ

Ադրբեջանական գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արա  Ղազարյանը մոտ օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկելու սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի կասեցման մասին որոշումը: Այն  ընդունվել է այն հիմքով, որ Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել Հայաստանի հետ՝ անգամ Մինսկի կոնվենցիայի ներքո  իրավական փոխօգնության միջազգային մեխանիզմի շրջանակներում: Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները, մասնավորապես, […]

Ֆուտբոլիստն սպանել է սիրուհուն եւ դիակով կերակրել շներին

Բրազիլիայում ավարտվում է 25-ամյա մոդել, պոռնոաստղ Էլիզա Սամուդիոյի սպանության գործով նախնական հետաքննությունը: Պարզվում է` մոդելին առեւանգել եւ սպանել է ֆուտբոլիստ Բրունո Ֆերնանդես դե Սոուզան: Սիրուհուն սպանելուց հետո նա մասնատել է մարմինը եւ դրանով կերակրել իր շներին, մի մասն էլ թաղել եւ բետոնով է պատել: Այդ կերպ հայտնի ֆուտբոլիստը փորձել է պահել իր հեղինակությունն այն բանից […]

Բալասանյանը դարձավ քաղաքապետ

Սեպտեմբերի 9-ին Հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում կայացած քաղաքապետի ընտրություններում, ձայների խոշոր առավելությամբ քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը: Նախնական արդյունքներով` նրա օգտին քվեարկել է 23 681 ընտրող: ՀՅԴ անդամ, Շիրակի մարզպետարանի ֆինանսական եւ սոց.տնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը ստացել է 9055 քվե: Անկուսակցական Սպարտակ Պետրոսյանի օգտին քվեարկել է 1851 մարդ, “ԱԴՈՒ […]

Դարբինյանը ջախջախել է

Վանաձորի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը: Նա արդեն 13 տարի է, ինչ Վանաձորի քաղաքապետն է: Սամվել Դարբինյանը նախնական տվյալներով` ստացել է 21 125 ձայն: Մնացած թեկնածուները ստացել են. Էդիկ Կարախանյան՝ ԲՀԿ-10899 կողմ Կարեն Թումանյան ՝անկուսակցական-3503 կողմ Տիգրան Գրիգորյան՝ անկուսակցական -1062կողմ Տարոն Ապրեսյան՝ Միացյալ ազգային ազատական կուսակցություն-20586 կողմ: 1455 քվեաթերթիկ ճանաչվել […]

Սենսացիա Շնողում. Քոչինյանը պարտվեց

Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը՝ հանրապետական, Շնող համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Հայկազ Քոչինյանը կիրակի կայացած ընտրություններում մոտ 300 ձայնով պարտություն է կրել դարձյալ ՀՀԿ-ական “Հայանտառ” ՊՈԱԿ անտառների եւ անտառային հողերի օգտագործման բաժնի պետ Հովհաննես Սահակյանից: Սա Շնողում սենսացիա են համարում, ասում են` Քոչինյանները “Սահակենց Հովիկի հետ թշնամի են, անձնական հարցեր ունեն: Ժամանակին, երբ գյուղապետի եղբայրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված