26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆուտբոլիստն սպանել է սիրուհուն եւ դիակով կերակրել շներին

Բրազիլիայում ավարտվում է 25-ամյա մոդել, պոռնոաստղ Էլիզա Սամուդիոյի սպանության գործով նախնական հետաքննությունը: Պարզվում է` մոդելին առեւանգել եւ սպանել է ֆուտբոլիստ Բրունո Ֆերնանդես դե Սոուզան: Սիրուհուն սպանելուց հետո նա մասնատել է մարմինը եւ դրանով կերակրել իր շներին, մի մասն էլ թաղել եւ բետոնով է պատել: Այդ կերպ հայտնի ֆուտբոլիստը փորձել է պահել իր հեղինակությունն այն բանից հետո, երբ սիրուհին նրան երեխա է պարգեւել:

27-ամյա ֆուտբոլիստին դատապարտել են 4,5 տարվա ազատազրկման Էլիզայի վրա հարձակվելու եւ նրան առեւանգելու համար: Սակայն նրան կդատեն նաեւ 2-րդ անգամ` արդեն սպանության համար:

Էլիզայի առեւանգմանը մասնակցել է նաեւ Բրունոյի կինը` Դայանը, ինչպես նաեւ 7 հոգի, որոնց թվում` նրա անչափահաս զարմիկը եւ ոստիկանության նախկին քննիչ Լուիս Սանտոսը: Էլիզային տարել են ֆուտբոլիստի այն տունը, որտեղ Բրունոյի ընտանքն անց է կացնում հանգստյան օրերը: Նախկին ոստիկան Սանտոսն աղջկան վայրենի տանջանքների  է ենթարկել երկար ժամանակ, իսկ Բրունոն “վայելել” է դաժան տեսարանները: Պոռնոաստղը բազմիցս խնդրել է խղճալ իրեն, քանի որ այլեւս ի վիճակի չէ եղել դիմանալ զրկանքներին, սակայն Բրունոն որոշել է, որ նա պիտի մահանա: Սպանությունից հետո նա ստիպել է կնոջը հայտարարել, որ արտամուսնական կապից ծնված 4 ամսական երեխային իրենք իբր թե որդեգրել են:

Հարցաքննության ժամանակ “Ֆլամենգո” ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստը հայտարարել է, որ Էլիզան անբարոյական է եղել, որին ոչ ոք չի կարոտի: Դատախազության տվյալներով` նա թափթփուկի կյանք է վարել` մարիխուանա ծխելով եւ մյուս մարզիկների հետ օրգիաների մասնակցելով: Այդ ամենով հանդերձ փորձել է պահպանել օրինակելի ընտանիքի հոր կերպարը, ինչն էլ դարձել է սպանության դրդապատճառ:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ