04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դաժան կադրեր վրացական բանտից /վիդեո/

Վրացական բանտերում նկարահանված տեսանյութը, որը ցուցադրում է, թե իրականում ինչ իրավիճակ է տիրում այնտեղ, մեծ խառնաշփոթէ ստեղծել: Տեսանյութը Վրաստանի մի շարք քաղաքներում ցույցերի պատճառ է դարձել: Բանտարկայլներին ծաղրելու հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական է տվել Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն:

Նրանց “գլուխը բռնեց”

 ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության  կողմից քրեակատարողական հիմնարկներում անցկացրած ստուգայցերի ընթացքում բացահայտված թերությունները և անցկացված ծառայողական քննության  արդյունքներով ներկայացրած եզրակացությունները հիմք ընդունելով՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրամաններ է արձակել` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու համար կիրառել կարգապահական տույժ և հայտարարել խիստ նկատողություն՝”Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Մհեր Սանամյանի ,”Նուբարաշեն” […]

Ծառայողական քննություն. “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ պետի լիազորությունները դադարեցված են

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից  ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկում   իրականացրած ստուգայցի արդյունքներն ու տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը, սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին: ՀՀ արդարադատության նախարարի նույն հրամանով ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԱՆ “Դատապարտյալների […]

ՄԻՊ-ը հակասահմանադրական է համարում ՊԵԿ-ի լիազորությունը

Այսօր Հայաստանում Պետական եկամուտների կոմիտեն գործարարների, անհատ ձեռներեցների և այլ հարկատուների կողմից չկատարված հարկերի չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել: Այսինքն, եթե հարկատուի կողմից չվճարված հարկերի գումարը գերազանցում է հինգ հարյուր հազար դրամը, ապա նրա դրամական միջոցների կամ […]

Կառավարությունը փոխում է վարորդական վկայական ստանալու կարգը

Սեպտեմբերի 20-ին կառավարության նիստում քննարկման է դրվելու վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Ներկայումս վարորդական վկայական ունեցող անձը, որեւէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար հանձնում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություն, չնայած, որ տեսական քննության հարցաշարը նույն է բոլոր կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու քննությունների համար: […]

Գասպարին ոստիկանությունից 850.000 դրամ է պահանջում

Վարդգես Գասպարին Կենտրոն և Նորք –Մարաշ Համայնքների  Ընդհանուր Իրավասության Դատարան հայցադիմում է ներկայացրել, որտեղ ասվում է. “Հայտնում եմ` 2011 թ. մարտի 3-ին Հանրապետության Հրապարակից  ոստիկանության կողմից բերման եմ ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ենթարկվել եմ վարչական ձերբակալման և  իմ նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ: 2011թ. ապրիլին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժինը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարանին` […]

Արքայազնի կնոջ կիսամերկ լուսանկարներն այսուհետ արգելված է հրապարակել Ֆրանսիայում

Բրիտանական արքայազնի կնոջ` Քեյթ Միդլթոնի կիսամերկ լուսանկարներն այսուհետ արգելված է հրապարակել Ֆրանսիայում: Այդպիսի որոշում է ընդունել Փարիզի արվարձան Նանտերի դատարանը` ֆրանսիական “Closer” ամսագրի դեմ թագավորական ընտանիքի ներակայացրած հայցի համաձայն, հաղորդում է “Эхо Москвы”-ն: Բրիտանական միապետության ներկայացուցիչներն առաջին անգամ են հանդես եկել ֆրանսիական ամսագրերի` սկանդալային լուսանկարներ տարածելու իրավունքի դեմ, եւ առաջին դեպքը հաջողությամբ պսակվեց: Նանտերի դատարանը […]

ԲՀԿ-ի Նաիրան գրաքննող. Ժողովուրդ

Այս օրերին ԲՀԿ-ում խիստ գրաքննության են ենթարկվում ԲՀԿ-ականների ելույթները: Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։ “Որոշ մարդիկ են միայն արտոնված ԲՀԿ անունից ելույթ ունենալ կամ հերքումներով հանդես գալ։ Գործընթացը ղեկավարում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը”,- գրում է թերթը:

Ոստիկանության ջիպերն իր համար է. Առավոտ

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը նշանակված էր սեպտեմբերի 18-ին, ժամը 15-ին: Սակայն հերթական անգամ նիստը ուշացումով սկսվեց, քանի որ հերթական անգամ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկից ամբաստանյալ 3 զինծառայողներին Իջեւան տեղափոխող ոստիկանական մեքենան դատական նիստի սկզբին դեռ ճանապարհին էր: Այս մասին գրում է “Առավոտ”-ը: Նիստը հետաձգվեց մեկ ժամով: Ժամը 16-ին, երբ նիստը սկսվեց, դատավոր Սամվել […]

Թալիբ ահաբեկիչները Հայաստանո՞ւմ են.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով,  մանրամանասներ են հայտնի դարձել Հայաստանում ահաբեկչական հնարավոր գործողության վերաբերյալ ՀՀ իրավապահների ունեցած տեղեկությունների մասին: Լուրերի համաձայն, Հայաստան է ներթափանցել Թալիբ ահաբեկիչների մի խումբ: Թերթի հետ զրույցում լուրը չի հերքել նաեւ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: “Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները: ԱԱԾ-ի աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օրենքով վերապահված բոլոր գործառույթները` ուղղված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի