28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գասպարին ոստիկանությունից 850.000 դրամ է պահանջում

Վարդգես Գասպարին Կենտրոն և Նորք –Մարաշ Համայնքների  Ընդհանուր Իրավասության Դատարան հայցադիմում է ներկայացրել, որտեղ ասվում է.

“Հայտնում եմ` 2011 թ. մարտի 3-ին Հանրապետության Հրապարակից  ոստիկանության կողմից բերման եմ ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ենթարկվել եմ վարչական ձերբակալման և  իմ նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ:

2011թ. ապրիլին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժինը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարանին` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իբր իմ կողմից իրավախախտում  կատարելու համար: Ավելի քան 15 ամիս տևած դատական  գործընթացի ավարտին` ոստիկանությունը դիմում է ներկայացրել վարչական դատարան և հրաժարվել իր  հայցից:

Իսկ վարչական դատարանը 21 հուլիս 2012թ. կայացրել է վճիռ իմ նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին: Ոստիկանության գործողությունների  և ներկայացված անհիմն մեղադրանքի պատճառով 2011թ. մարտի 3-ից մինչև 2012թ. հուլիսի 21-ը ես իմ անմեղությունը ապացուցելու համար հատկացրել եմ  մեծ էներգիա  և ժամանակ, ուստի և դիմում եմ դատարանին և պահանջում` որպես նյութական վնասի հատուցում ՀՀ  ոստիկանությունից իմ օգտին բռնագանձել 850.000 դրամ”:

Դիմող`Վարդգես Լ. Գասպարի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ