Թալիբ ահաբեկիչները Հայաստանո՞ւմ են.Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, մանրամանասներ են հայտնի դարձել Հայաստանում ահաբեկչական հնարավոր գործողության վերաբերյալ ՀՀ իրավապահների ունեցած տեղեկությունների մասին: Լուրերի համաձայն, Հայաստան է ներթափանցել Թալիբ ահաբեկիչների մի խումբ:
Թերթի հետ զրույցում լուրը չի հերքել նաեւ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: “Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները:
ԱԱԾ-ի աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օրենքով վերապահված բոլոր գործառույթները` ուղղված ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Այնպես որ` անհանգստության որեւէ աոիթ չկա”,- թերթի հետ զրույցում ասել է Բաղրամյանը:
Թերթը նշում է նաեւ, որ դեռ պարզ չէ. Ահաբեկիչները թաքուն ենեկել Հայաստան, եւ թաքնվում են, թե նրանք եկել են զբոսաշրջիկների տեսքով: