04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անկախության արժեքն ու քնած տաքսիստը. օրվա կադր

Սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան փորձեցի մի փոքր հարցախույզ անցկացնել շարքային քաղաքացիների հետ` որն է անկախության արժեքը նրանց համար: Մոտեցա Թամանյանի hուշարձանի  մոտակայքում կայանած տաքսու վարորդին` քնած էր:  Թերեւս ողջ գիշեր աշխատել էր. որքան էլ թանկ օր լիներ, հարցս էլ թանկարժեք` միեւնույն է չարժեր խանգարել …

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող խորհրդի նիստ է գումարվել

Այսօր Մատենադարանի նոր գիտական մասնաշենքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկումը, Նախագահը տեղեկացրել է, որ առաջին նիստից՝ 2011թ. մայիսի 30-ից հետո քարտուղարությունը աշխատանքներ է իրականացրել հանձնաժողովի հանձնարարությունների կատարման ուղղությամբ: Հանձնարարականներ էին տրվել […]

Ծառուկյանը տեղյա՞կ չէ Էլինար Վարդանյանի որոշումներից.Ժամանակ

 Երեկ “Ժամանակը” ԲՀԿ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նա ներկա գտնվի “Հարսնաքարի” գործով դատավարությանը եւ ակցիաներին՝ հաշվի առնելով, որ ներկա էր գտնվել ՀԱԿ ակտիվիստների ազատ արձակման  վերջին ակցիային, ինչը մեկնաբանվեց որպես ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն։ “”Հարսնաքարի” ակցիաներին արդեն իսկ մասնակցել եմ եւ մոմավառություններին եմ մասնակցել։ Միանշանակ շարունակում եմ դատապարտել այդ […]

Քեշիշյանը հեռացել է. Ժողովուրդ

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը սեփական կամքով հեռացել է աշխատանքից: Վերջերս նա ստանձնել էր “Արմենիա” հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը, բայց երեկ հրաժարվել է այդ պաշտոնից` հայտարարելով. “Դա արել եմ գիտակցաբար, իհարկե, փոքր ափսոսանքով բայց նաեւ հստակ իմանալով, որ գնում եմ անելու այլ կարեւոր ու դժվարին գործեր` հայկական գեղարվեստական ֆիլմերի նկարահանում եւ մի շարք այլ նախագծեր”: Նրա փոխարեն նույն […]

Կազատվե՞նք կեղծ դեղերից

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը սեպտեմբերի 19-ին այցելել է ՀՀ առողջապահության նախարարության “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն”, հանդիպել կոլեկտիվի հետ։ Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, տեխնոլոգիական և կադրային հագեցվածությանը: Դերենիկ Դումանյանը կարևորել է դեղերի արդյունավետության, անվտանգության և որակի ապահովման գործում մասնագիտացված կառույցի դերը: Նա կենտրոնի ղեկավարության առջև խնդիր է դրել շարունակաբար հզորացնել տեխնոլոգիական և […]

Երեխայի դայակը գողություն է արել

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 17-ին գտնվելով Թերլեմեզյան փողոցի տներից մեկում, որտեղ խնամել է տանտիրոջ դեռահաս երեխային, հյուրասենյակի պահարանից գողացել է 100.000 դրամ: Կատարվում է նախաքննություն:

Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության նոր նախարար է նշանակվել

Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության նախարարի պաշտոնում նշանակվել է Գեորգի Լորտկիբանիձեն, գրում է “Новости-Грузия”-ն: Թբիլիսիի համար 8 Գլդանի բանտի բանտապետը եւս նոր է նշանակվել: Նախկին բանտապետն աշխատանքից հեռացվեց եւ ձերբակալվեց իրավապահ մարմինների կողմից սկանդալի պատճառով, երբ հայտնի դարձավ, որ այդ հաստատության բանտարկյալների նկատմամբ ֆիզիկական բռնություններ են իրագործվել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածել էր բանտում […]

“Է, մենակ անունն ա …” թանկ ու անվարսավիր Ծաղկաձոր

“Ինչ վարսավիրանոց, ինչ վարսավիր… Հրազդան պիտի գնաս, միկրո, տանեմ ախպերս ”,-Ծաղկաձորում ինձ ասաց տաքսու վարորդներից մեկը: Փորձեցի վերջինիս բացատրել, որ ես “իմ կայֆերով” չեմ այստեղ, ուսուցողական մի ծրագրի շրջանակներում  չորսօրյա դասընթացի եմ, ժամանակ չունեմ, ու պատրաստ եմ վճարել Հրազդանի երթուղու արժեքը, միայն Ծաղկաձորում վարսավիրանոց տանի՝ ասաց. “Աբիժայեշ դարագոյ, ասում եմ չկա”: Զարմանքս փարատելու համար վերջինս […]

Վարդան Այվազյանը կստանա՞ ելքի վիզա.168 ժամ

Արդյո՞ք ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ցանկության դեպքում կթույլատրե՞ն մեկնել ԱՄՆ` հաշվի առնելով այն փաստը, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ի Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ` Վ. Այվազյանի հանդեպ կատարման համար հօգուտ “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ի, ըստ որի` նրանից պետք է գանձվի մոտ […]

“Նուբարաշենի” աշխատակիցը դանակահարել է դատապարտյալին. Ժողովուրդ

Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը “Նուբարաշեն” ՔԿՀ-ի բուժմասում բուժակը դանակով հարձակվել է դատապարտյալ Արտակ Հակոբյանի վրա եւ փորձել այն սիրտը մտցնել: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Արտակին օգնության է հասել մյուս դատապարտյալը, ում միջամտության արդյունքում դանակի հարվածի ուղղությունը շեղվել եւ վնասել է Արտակի ձեռքը: Սակայն ՔԿՎ լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը հերքեց՝ ասելով. “”Նուբարաշեն”-ում նման բան չի եղել”: Մինչդեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի