04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գեղարքունիքի հինգ համայնքում քաղաքապետ են ընտրելու

Գեղարքունիքի  մարզի 5 քաղաքներում` Գավառում, Մարտունիում, Սեւանում, Ճամբարակում եւ Վարդենիսում այսօր քաղաքապետ են ընտրելու:  Գավառի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են 5 թեկնածուներ, Մարտունի քաղաքի համար` 3, Սեւանի` 1, Ճամբարակի` 1 եւ Վարդենիսի քաղաքապետի համար 2 թեկնածու: Բոլոր քաղաքներում առաջադրվել են նաեւ  գործող քաղաքապետերը, բացառությամբ Սեւանի: Հետաքրքիր է, որ այստեղ առաջադրված 10 թեկնածուներից քվեարկվելու  է միայն […]

Ընտրողների մոտ 13 տոկոսը քվեարկել է

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետությունում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 79 737 կամ 12.43% է:   Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am:

Աբովյանում ընտրողները ակտիվ չեն

Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, Աբովյանում գործող 25 ընտրատեղամասերում քվեարկությանը քիչ մարդ է մասնակցում: Ընտրողները թերեւս դեռ ցանկություն չունեն քվեարկության գնալու: Մեր աղբյուրների փոխանցմամբ, առավոտյան ժամը 10.30.-ի սահմաններում մոտ հարյուր ընտորղ էր մասնակցել: Հիշեցնենք, որ այստեղ եւ համայնքի ղեկավար են ընտրում, եւ ավագանու անդամներ: Քաղաքապետի թեկնածուները երկուսն ենէ գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Կարո Գուլոյանն ու անկուսակցական, […]

Թեժ պայքար մարզերում. ՏԻՄ ընտրություններ

Հայաստանի մի շարք մարզերում այսօր` սեպտեմբերի 23-ին, կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Մասնավորպես, ՏԻՄ ընտրություններ կկայանան Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում: Համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանա 262 համայնքներում, իսկ ավագանու ընտրություններ կանցկացվեն 281 համայնքներում: 262 համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 699 թեկնածու: Օրենքով սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել 177 քաղաքացի: Քվեարկությանը […]

Էկվադորը համաձայնել է Ջուլիան Ասանժին տեղափոխել Շվեդիա միայն իր պաշտպանության ներքո

Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինոն չի բացառում, որ “WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին կարող են Շվեդիա տեղափոխել, սակայն միայն Էկվադորի դիվանագիտական պաշտպանության ներքո, տեղեկացնում է “AFP”-ը: Պատինոյի կարծիքով` այդ կերպ կկատարվեն շվեդական արդարադատության պահանջները, միաժամանակ` ապահովված կլինի Ասանժի անվտանգությունը: Ավելի վաղ Պատինոն հայտարարել էր, որ Ասանժը կարող է տեղափոխվել Ստոկհոլմ, եթե Լոնդոնն իրեն գրավոր  երաշխիք […]

Կոալիցիայից ՀՀԿ-ն, ընդդիմությունից` ՀՅԴ-ն

Վաղը` սեպտեմբերի 23-ին,  Հայաստանի չորս՝ Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց Ձոր, Տավուշ մարզերում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, գրանցված ավագանու եւ համայնքի ղեկավարի 3149 թեկնածուներից 1702-ը անկուսակցականներ են: Ընդ որում 176-ը համայնքի ղեկավարի, 1527-ը ավագանու անդամների թեկնածուներ են: ՀՀԿ-ից գրանցված է 856 թեկնածու, որից  241-ը համայնքի ղեկավար, 612-ը ավագանու անդամ: Երրորդ […]

Վարդենիսում որդին հրացանի խզակոթով սպանել է հորը

Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կախակն գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Ռուբեն Ցականյանը սպանել է հորը` 1959 թ. ծնված Միխայել Ցականյանին: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ  նույն օրը, ժամը 19.00-ից մինչև ժամը 20.00-ն ընկած ժամանակահատվածում, Ռուբեն Ցականյանը տանը, հոր անվամբ գրանցված “ԻԺ” տիպի որսորդական […]

Դատեք Այվազյան Վարդանին… Այվազյանը վերջին անգամ խոսեց փաստերով /վիդեո/

                      ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը  Henaran.am-ի  հետ զրույցում հերքել է “Գլոբալ Գոլդ Մայնինգ”  ընկերության տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած պնդումները, թե դատական գործընթացի վերաբերյալ Վարդան Այվազյանը պատշաճ կերպով ծանուցվել է. “Այվազյան Վարդան անձը ծանուցագիր չի ստացել, նորից եմ կրկնում, եթե ես որեւէ փաստաթղթի […]

Քյոփօղլիների հետ սահմանում պիտի զգույշ լինել.71-ամյա ազատամարտիկ /վիդեո/

“Սահմանի ամրապնդում, այլ բացատրություն չեմ կարող տալ”,-ասում է 71-ամյա Գառնիկ Գեւորգյանը, ով մինչեւ օրս Լեռնային Ղարաբաղի սահմանի առաջին գծում ծառայում է: “Ռազմական գաղտնիք է, ինչքան էլ ուզենամ տղա ջան, չեմ կարա ասեմ”,-ասում է նա: Չի հոգնել, մինչեւ կյանքի վերջը պատրաստ է ծառայել: Ընտանիքին է կարոտում, բայց դե Շուշիում երեք սենյականոց բնակարան ունի. պետությունն է հատկացրել […]

Երիտասարդների խնդիրները` վարչապետի օրակարգում են

Երեկ սեպտեմբերի 20-ին Ծաղկաձորում սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը հանդիպեց “Ուսուցանում ուսուցանողների համար” եռափուլ երկարաժամկետ դասընթացի մասնակիցներին: Փոխնախարարը իր խոսքում կարեւորեց երիտասարդության ոլորտումկառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը: Նրա խոսքով, վարչապետ Տիգրան Սարգսյանը բարեփոխումների կողմնակից է, եւ անմիջապես արձագանքում է ոլորտում առկա խնդիրներին: Մշակվել են ոլորտի առաջնայնությունները, շուտով կհրապարակվի Ազգային զեկույցը: Քարամյանը պատասխանեց նաեւ երիտասարդների հարցերին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի