09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Էկվադորը համաձայնել է Ջուլիան Ասանժին տեղափոխել Շվեդիա միայն իր պաշտպանության ներքո

Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինոն չի բացառում, որ “WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին կարող են Շվեդիա տեղափոխել, սակայն միայն Էկվադորի դիվանագիտական պաշտպանության ներքո, տեղեկացնում է “AFP”-ը:

Պատինոյի կարծիքով` այդ կերպ կկատարվեն շվեդական արդարադատության պահանջները, միաժամանակ` ապահովված կլինի Ասանժի անվտանգությունը:

Ավելի վաղ Պատինոն հայտարարել էր, որ Ասանժը կարող է տեղափոխվել Ստոկհոլմ, եթե Լոնդոնն իրեն գրավոր  երաշխիք տա, որ Շվեդիայից նրան չեն տեղափոխի մեկ այլ 3-րդ երկիր: Էկվադորի իշխանությունները նաեւ հերքել են, որ Ասանժին կարող են գաղտնի տեղափոխել: Ինքը` Ասանժը պատրաստվում էր մնալ Էկվադորի դեսպանատանը մոտ մեկ տարի:

Ջուլիան Ասանժը Էկվադորի դեսպանատան տարածքում է գտնվում հունիսի 19-ից, երբ նա դիմեց այդ երկրի իշխանություններին քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Նա այդ քայլին դիմեց այն բանից հետո, երբ պարտվեց իրեն` Մեծ Բրիտանիայից Շվեդիա տեղափոխելու բոլոր դատական գործընթացներում: Սկանդինավյան այդ երկրում Ասանժին մտադիր են հարցաքննել բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների գործով:

Ասանժի կարծիքով` Շվեդիան մտադիր է իրեն հանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան մահապատիժ է սպառնում Պենտագոնի փաստաթղթերի եւ ամերիկյան դիվանագետների գաղտնի գործարքների հրապարակման համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ